Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու․ սա մեծ ֆարս է. Արա Աբրամյան

Блогосфера

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանն ուղերձ է հղել, որում ասվում է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշված օրեր են մնացել Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։

Հայ ժողովուրդն այսօր առավել քան երբևէ համախմբման կարիք ունի։ Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առջև թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրում։ Այս ընտրությունները որևէ լավ բանի չեն բերելու։ Սա մեծ ֆարս է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, իսկ դրանք շատ են։

Այսօրվա իշխանությունները ոչ միայն մսխեցին հանրային վստահությունը, այլև երկիրը բոլոր առումներով հասցրին ճգնաժամի:

Պետության բոլոր ինստիտուտները քայքայված են։ Արտաքին քաղաքականությունը տապալված է։ Չկան նորմալ միջպետական գործընկերային հարաբերություններ։ Պետության ամենաառանցքային գերատեսչություններից մեկը, հատկապես հետպատերազմյան շրջանում, ԱԳՆ-ն չունի ղեկավար կազմ։

Պարտված իշխանությունը բավարար խոհեմություն և կամք չունեցավ արժանապատիվ հեռանալու, ավելին՝ շարունակում է քայքայել ու պառակտել հասարակությունը՝ տարածելով նոր անհեթեթ թեզեր՝ ինչպիսիք են «թավիշը փոխարինում ենք պողպատով»:

Պետության ղեկավարն իրավունք չունի սպառնալ մարդկանց միայն նրա համար, որ դեմ են իր կառավարմանը։ Առավել ևս եթե վստահ է իր հաղթանակում, պետք է հասկանա, որ որպես երկրի ղեկավար պարտավոր է ապահովել ողջ ժողովրդի՝ այդ թվում իրեն չընտրողների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը։ Պետության ղեկավարը պարտավոր է համախմբել, ոչ թե բաժանել,  միացնել, ոչ թե պառակտել, հաշտեցնել, ոչ թե իրար դեմ հանել մարդկանց։ Կառավարելի տեղեկատվական հոսքերի միջոցով ստեղծվել է կեղծ իրականություն,  որտեղ մարդիկ հայտնվել են փակ շղթայում և ստիպած են ընտրել նախկինների ու ներկաների միջև, այնինչ Հայաստանը մեծ փորձով, կարողություններով, կայունություն և համերաշխություն ապահովող նոր ուժերի ներգրավման կարիք ունի։ Արդեն 30 տարի կրկնվում է նույն սխալը։ Անկախ Հայաստանի բոլոր ղեկավարներն իրենց մեղքի բաժինն ունեն այսօրվա իրականության համար։ Երեք նախագահներն էլ իրենց պաշտոնավարման շրջանում ամբիցիաները վեր են դասել ժողովրդի շահից։ Նույնը կրկնվում է նաև հիմա։ Ցավոք, հակադիր ուժերի ուղերձը համախմբումը չէ։ Հասարակության մեջ առկա լարվածությունն ու ագրեսիվությունը, կարող է էլ ավելի սրվել ընտրություններից հետո»։

Երկրի անվտանգության ապահովման պատասխանատուն իշխանությունն է։ Հաշվի առնելով հետընտրական հնարավոր բախումների վտանգը, այդ պատասխանատվությունը կրկնապատկվում է և այն ամբողջապես կրելու է  իշխանությունը՝ անկախ պատճառաբանություններից և մեղավորներից։

Ընտրապայքարի մասնակից ուժերից և ոչ մեկը չի ներկայացնում հստակ ծրագիր և դրա իրականացման համար գործնական մեթոդներ։ Ժողովուրդը նախկինին վերադարձ չի ցանկանում, բայց և հասկանում է, որ այսօրվա իշխանության վերարտադրությունը կլինի Հայաստանի վերջնական վարկաբեկումն ամբողջ աշխարհի առջև։ Թույլ, ստախոս, անպատասխանատու ղեկավարը, որն ունակ չէ համախմբել սեփական ժողովրդին և հայկական սփյուռքը, չի կարող ունենալ այլ պետությունների վստահությունն ու ստեղծել բարենպաստ համագործակցային հարաբերություններ՝ ի նպաստ սեփական երկրի։

Հայաստանը կունենա նոր՝ ավելի խորը ճգնաժամ բոլոր ոլորտներում. անվտանգային, տնտեսական, քաղաքական, բարոյական։

Մեր ներքին անկայուն իրավիճակը կարող են օգտագործել Ադրբեջանը և Թուրքիան՝ իրենց հակահայկական ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով, ինչպես դա միշտ են արել։ Սա անթույլատրելի է։ Մենք պետք է սթափվենք, մի կողմ թողնենք անձնական շահն ու համախմբվենք պետության շուրջ։ Մենք պետք է վերացնենք բաժանարար գծերը, դադարեցնենք պիտակավորել ու վարկաբեկել իրար։

Մենք ունենք հզոր բանակ, նվիրյալ հայորդիներ, որոնց պատերազմից հետո անընդհատ փորձում են կոտրել, ընկճել ու վարկաբեկել,  բայց մենք վստահ ենք, որ մեր բանակը կանգուն է, ուժեղ, մեր զինվորի ոգին՝ անկոտրում:

Կոչ եմ անում բոլոր ազնիվ, հայրենանվեր մարդկանց, պրոֆեսիոնալ ուժերին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, համախմբվել հանուն հայրենիքի։ Պետք է վերջ դնել բամբասանքին ու կեղծիքին։ Այդ արատավոր երևույթը քանդում է մեր տունը՝ Հայաստանը։

Մեր ընտրությունը պետք է չլինի մարդկանց միջև։ Մենք պարտավոր ենք ընտրել այն ուժին, որն իսկապես ունակ է ոտքի հանել երկիրը։

Եկեք վերջ դնենք ներկա-նախկին, սև-սպիտակ դատարկախոսությանն ու գնահատենք գործիչների անցած ճանապարհը, կատարած գործն ու հեղինակությունը ողջ աշխարհում։ Մեր խնդիրներն այլևս միայն մեր ներսում չեն։ Մենք պետք է կարողանանք մրցունակ լինել արտաքին աշխարհում, կառուցողական համագործակցություն հաստատել մեծ տերությունների հետ։

Անընհատ հրահրվող պառակտվածությամբ, անհանդուրժողականությամբ, ատելությամբ ու ագրեսիվությամբ մենք մեզ ավելի շատ ենք վնասում, քան արտաքին թշնամիները։ Վստահ եմ, այս ամենը հաղթահարելի է։ Մենք կարող ենք համախմբել բոլորին՝ մտավորականներից մինչև շինական և բոլորիս համատեղ ուժերով հզորացնել մեր տունը՝ Հայաստանը։ Ունենալով մեր սրտացավ հայրենակիցների առողջ քաղաքական ուժերի, պրոֆեսիոնալ մասնագետների, հայկական մեծ սփյուռքի աջակցությունը, և իհարկե, իմ կապերն ու հնարավորությունները՝ մենք շատ արագ ոտքի կկանգնենք և կկառուցնեք մեր երազի երկիր Հայաստանը։

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի,

անվարան կերպով իրականացրու ընտրելու քո սահամանդրական և բարոյական իրավունքը, քանզի այսօր, առավել քան երբևէ, քո ձայնը կարող է որոշիչ լինել մեր երկրի ապագայի համար։ Իսկ այդ ապագան կախված է նրանից, թե Դու ում կգերադասես՝ նրա՞նց, ովքեր արդեն ցույց են տվել, թե ինչի են ընդունակ, մսխեոլվ ժողովրդի վստահությունը, թե՞ կառուցողական այն ուժին, որը համազգային համախմբման ճանապարհով երկիրը կտանի դեպի կայուն զարգացում, իսկ աշխարհասփյուռ հայորդիներին կվերադարձնի դեպի մեր տուն՝ Հայաստան։

«Մեր տուն Հայաստանն է» կուսակցությունն այն ուժն է, որին ես սատարում եմ: Համար 10-ը՝ քվեաթերթիկում» :

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное