Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ 

«Խոսքերս բնավ չդիտարկեք՝ որպես ուղղորդում, որպես սպառնալիք». հրապարակվել է Արմեն Չարչյանի ձայնագրության ամբողջական տեսատարբերակը․ 168․am

Տեսանյութեր

Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, և բժիշկը կկալանավորվի մեկ ամսով:

Դատական նիստից հետո Չարչյանի պաշտպանները հայտարարեցին, որ առկա է այն ձայնագրության ամբողջական տեսատարբերակը, որի մի հատվածի՝ տելեգրամ ալիքներից մեկով հրապարակումը դարձավ քրեական գործ հարուցելու ու պրոֆեսորին կալանավորելու հիմք ու պայման:

168.am-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը, որից պարզ է դառնում՝ բժիշկ Չարչյանը թեպետ հորդորում, պահանջում է իր կոլեկտիվից մասնակցել ընտրություններին, բայց նաև հավելում է, որ որևէ մեկի չմասնակցելը հետևանք չի առաջացնելու, ռեպրեսիա կամ որևէ բան չի լինելու:

168.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ տվյալ դեպքում հարկ է նկատել, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված հիշյալ փաստական տվյալները և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրությունը, փաստաբանական հարցման արձանագրությունն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ գնահատելիս՝ հանգում ենք հետևության, որ նշված փաստական տվյալներով ոչ թե հաստատվում է Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, այլ հակառակը՝ հերքվում է։

«Ավելին՝ այդ փաստական տվյալների ամբողջությունն անգամ առևերևույթ վկայում է Արմեն Չաչյանի արարքում առհասարակ հանցակազմի բացակայությունը։ Այսպես․ Համաձայն՝ քննիչի կողմից ներկայացված ձայնագրության արձանագրության և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրության և փաստաբանական հարցման արձանագրության, որոնք պատշաճ իրավական ընթակարգի շրջանակներում հետազոտվել են դատարանի կողմից, Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, սակայն ենթադրյալ դեպքի օրը գտնվելով արձակուրդի մեջ, խոսակցություն է ունեցել նշված բժշկական կենտրոնի իր աշխատակիցների հետ, որի ընդհանուր գաղափարն ու խոսակցության բովանդակությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կործանման եզրին, որի մեղավորը հենց այսօրվա իշխանություններն են, ուստի և հիշեցնելով նրանց քաղաքացիական պարտքի դրսևորման մասին, խնդրել, հորդորել և պահանջել է անպայման գնալ ընտրություններին և կայացնել ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն»,- իրավիճակը ներկայացրեց պաշտպանը:

Նրա խոսքով՝ թեև բժիշկն իր խոսքի սկբնական մասում նշել է, որ եթե իր աշխատակիցներն իրեն չհարգեն և չկատարեն իր խնդրանքը, ապա կարժանանան կոշտ վերաբերմունքի, և նա ունի հնարավորություն և պարտադիր ստուգելու է, թե ով ինչպես է մասնակցել ընտություններին, որը միգուցե առաջին հայացքից կարող է թվալ, որ այն իր մեջ պարունակում է սպառնալիքի և ընտրություններին մասնակցելու պարտադրանքի տարրեր, սակայն խոսակցության ամենավերջում Արմեն Չարչյանն իր խոսքում հատուկ ընդգծելով՝ հայտնել է մասնավորապես հետևյալ խոսքերը․ «Խոսքերս բնավ չդիտարկեք՝ որպես ուղղորդում, բնավ չդիտարկեք՝ որպես սպառնալիք, կենտրոն-կենտրոն խոստանում եմ Ձեզ, որ անմիջապես ըտնրություններից հետո որևէ արձագանք, որևէ ինչ-որ ռեպրեսիա կամ որևէ այլ բան չի լինելու, եթե անգամ ես հաստատ ապացուցված իմանամ, որ որևէ «X» աշխատակիցը չի գնացել ընտրության, կամ «Y» աշխատակիցը գնացել է ընտրության և ընտրել է ներկա ապաշնորհ իշխանություններին, այսինքն՝ հակառակ Մայր Աթոռի, հակառակ մեր հիվանդանոցի բաժնետիրոջ հորդորների, բացարձակապես որևէ հետևանք անմիջապես ընտրություններից հետո չի լինելու»։

«Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Չարչյանը բոլոր աշխատակիցներին մաղթեց քաջ առողջություն, երջանկություն, ցանկանալով նաև նրանց, որպեսզի վերջիններս հունիսի 21-ից հետո ապրեն արժանապատիվ, ուժեղ և գեղեցիկ Հայաստանում, որից հետո բոլոր աշխատակիցները սկսեցին ծափահարել Արմեն Չարչյանին։ Բացի այդ, տեսաձայնագրությունից հետևում է, որ այդ ամբողջ խոսակցության ժամանակ եղել է բացառապես դրական մթնոլորտ. Արմեն Չարչյանը պատմում էր տարբեր անեկդոտներ, ինչպես նաև տեսաձայնագրությունից լսվում են ծիծաղի ձայներ։ Իսկ վկաներ Իրինա Շինդյանի, Արամ Վարդանյանի, Հրաչյա Բաղդասարյանի ցուցմունքներից ուղղակիորեն հետևում է, որ նրանք Արմեն Չարչյանի խոսքերը չեն ընկալել՝ որպես սպառնալիք կամ պարտադրանք, այլ՝ ընկալել են որպես հորդոր և ընդամենը խնդրանք ընտրություններին մասնակցելու համար»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը նշում է, որ չնայած այս ամենին, դատարանը, փաստացի միակողմանի գնահատելով ներկայացված փաստական տվյալները՝ դրանք չի գնահատել համակցության մեջ, ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ դատարանը գնահատման է ենթարկել և հիմք է ընդունել բացառապես քննիչի կողմից ներկայացված ձայնագրությունը զննության ենթարկելու մասին արձանագրությունը, որը դեպքի օրվա ամբողջական խոսակցության բովանդակությունը չի պարունակում, իսկ պաշտպանների կողմից ներկայացված դեպքի օրվա տեսաձայնագրությունը, որն ի տարբերություն նախորդ ձայնագրության՝ իր մեջ արտացոլում է խոսակցության ողջ բովանդակությունը, առհասարակ ուշադրության չի արժանացրել և չի գնահատել։ «Գտնում ենք, որ նման պայմաններում, այն է՝ հիմնավոր կասկածի հարցի շրջանակներում առկա փաստական տվյալները համակցությամբ չգնահատելով, դատարանը հանգել է սխալ այն եզրահանգմանը, թե իբր այս փուլում հիշյալ փաստական տվյալները հաղթահարում են հիմնավոր կասկածի շեմը։

Ըստ նրա՝ ինչպես արդեն ինքը վերևում նշել է, թեև հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող ՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, կասկածը պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։

«Տվյալ դեպքում ակներև է, որ առկա ապացույցները համակցության մեջ չեն վկայում Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման ողջամիտ կասկածի մասին, իսկ դատարանն իր հերթին որևէ կերպ չի ներկայացրել՝ ներկայացված տեսաձայնագրության հիման վրա հիմնավոր կասկածը հերքելու առումով պաշտպանների փաստարկների դեմ ողջամիտ հակադիր հիմնավորում և պատճառաբանություն, այլ ընդամենը նշել է, թե իբր անգամ այդ տեսաձայնագրությամբ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է համարվում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ դատարանը հիշյալ տեսաձայնագրությունը պատշաճ և առկա այլ փաստական տվյալների հետ միասին պատշաճ գնահատականի չի արժանացրել և հիմք է ընդունել դրանում արտացոլված դեպքի օրվա խոսակցության բովանդակության միայն այն հատվածը, որն արտացոլված է նաև քննիչի կողմից ներկայացված ձայնագրության ոչ ամբողջական ծավալում, հակառակ դեպքում՝ եթե դատարանը հատկապես հատուկ ուշադրության արժանացներ և պատշաճ կարգով գնահատեր պաշտպանների կողմից ներկայացված տեսաձայնագրության մեջ արտացոլված ողջ խոսակցության բովանդակությունը և, առավել ևս, խոսակցության վերջաբանը, որը մեջբերվեց նաև սույն բողոքում բառացի, ապա կհանգեր այլ եզրահանգման»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված