ՌԴ-ն Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնում է ԼՂ հակամարտության կողմերին փոխվստահություն ստեղծել. Լավրով
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնում է Ղարաբաղյան հակամարտության կողմերին փոխվստահություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային անվտանգության մոսկովյան IX համաժողովում:
«Անցյալ տարվա վերջին Ռուսաստանն առանց չափազանցության առանցքային դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու հարցում: Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին ամրապնդել վստահությունն իրենց միջև, իրականացնել մարդասիրական նախագծեր», - ասել է ԱԳ նախարարը: