Լենինգրադի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
ԱշխարհԼենինգրադի մարզի Գաչինսկի շրջանում Մի-8 ուղղաթիռի կործանման զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռը ուսումնական թռիչքի էր կատարել: Աղետի պատճառների մասին չի հաղորդվում:
«Ռոսգվարդիան» հաստատել է, որ կործանված ուղղաթիռը պատկանում է իրենց բաժանմունքին:
Նշվում, որ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները: