«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները Ռուսական գազից հրաժարվեկու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) 

«Փաստ». Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար. Արտակ Թովմասյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ:

-Պարոն Թովմասյան, ընտրությունների նախօրեին Դուք ենթադրություն հայտնեցիք, որ ֆավորիտ լինելու է «Հայաստան» դաշինքը: Այդ ժամանակ Ձեր խնդիրը տեսնում էիք նորաստեղծ կառավարությունը դեպի զարգացում տանելու համար «ճնշում» կիրառելու մեջ: Հիմա, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարության կազմավորումը լինելու է հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, Դուք փոխելո՞ւ եք նոր կառավարության հանդեպ Ձեր գործելաոճը։

-«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման գաղափարը խնդիր ուներ հենց որևէ մեկի հետ չկապվելու, քանի որ հակադրվող կողմերից մեկի հետ կապվելը անհնար է դարձնում ինչ-ինչ հարցերում մրցակցին դիմակայելու համար ոչ արդյունավետ քաղաքական և/կամ տնտեսական քայլերի չգնալը: Տեսեք, թե Ռուսաստանին դիմակայելու համար բազմիցս ինչպիսի անհեթեթ որոշումներ ստացվեցին Եվրամիությունում՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ: Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար: Մենք կարծում էինք, որ ժողովուրդը իր քվեն կտա ավելի փորձառու թիմին, սակայն հասկանում ենք, որ նվազ փորձառու թիմը գուցե և ուղղորդման կարիք ավելի շատ ունի:

Պետության խնդիրը կազմակերպչական ուժի կիրառումն է: Հավատացե՛ք, ընդհանուր իրավիճակի մասին թերի տեղեկացված լինելը կամ իրավիճակի սխալ վերլուծությունները կարող են խիստ անցանկալի հետևանքների բերել: «Երրորդ ուժը» տեսնում է իրեն գործող կառավարության համար իրավիճակի հնարավոր լիարժեք ուսումնասիրության և վերլուծության մեջ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին: Մերօրյա իրավիճակում, երբ միջուկային գերտերություն Ռուսաստանը ռումբեր է նետում ՌԴ պետական սահմանի խախտում կատարող և սահմանապահներին չենթարկվող այլ միջուկային գերտերության՝ անգլիական նավի շարժման ուղղությամբ, իրավիճակի ճիշտ վերլուծությունը բարդ գործ է:

 

-Ձեր թիմը կատարել է ընտրացուցակների վերլուծություն, որում, ըստ Ձեր հայտարարության, կան բազմաթիվ հակասություններ կամ զարմանալի իրավիճակներ: Հունիսի 23-ին ոստիկանությունը իրազեկում հրապարակեց, որով հերքում է Ձեր վերլուծությունները և մեղադրում ոչ մասնագիտական գործունեությամբ հանրությանը ապակողմնորոշելու մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այս դեպքը լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչպես է «ճնշում» գործադրվում պետական մարմնին ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Բանն այն է, որ ոստիկանությունը բնականաբար, չունենալով անհրաժեշտ նեղ մասնագիտական գիտելիք ունեցող կադրեր, հսկայական ցուցակներ իրար հետ համեմատելու և դրանց մեջ համադրումներ և վերլուծություններ անելու համար հենվում է ֆորմալ թվաբանության և օրենքի տառի պահանջներին հետևելու իր անձնակազմի ջանասիրության վրա: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող տեսնել ցուցակների վարման պրոցեսի խորքային պրոբլեմները: Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը առաջարկում է մեզ նմանատիպ համեմատություններ կատարել նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, ինչը, իսկապես, ինքներս էլ անհրաժեշտ ենք համարում որոշ պրոցեսների ավելի հստակ բացահայտման համար:

Ավելի լայնածավալ և խորացված ուսումնասիրությունը, իհարկե, օգտակար կլինի և՛ վերլուծաբաններին, և՛ ոստիկանությանը, և՛ հանրությանը: Համադրումները և վերլուծությունները կատարելու համար կիրառվում է բավականին թանկ տեխնոլոգիական միջավայր, որն էլ կիրառելու համար աշխատում են խիստ բարձր մասնագիտական փորձառություն ունեցող կադրեր, և այդ բոլորը «Երրորդ ուժի» կողմից կտրամադրվի անվճար՝ որպես ջանքերի հատուցում՝ ակնկալելով կառավարության կողմից համագործակցության փորձի ձեռքբերման և հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերում պարզություն մտցնելու համար: Մենք օֆիցիալ կդիմենք ՀՀ ոստիկանությանը՝ նախկինում կայացած ընտրությունների ցուցակները մեզ տրամադրելու խնդրանքով:

-Դուք ժամանակին խիստ քննադատության եք ենթարկել ներկայումս նորից իշխանության եկող թիմին: Ո՞ր հարցերն եք այժմ պահելու ուշադրության կենտրոնում՝ ռազմական, ներքաղաքական, տնտեսական որևէ ոլո՞րտ, թե այլ հարցեր։

-«Երրորդ ուժը» չի կարող ինքն իրենով փոխարինել կառավարությանը, որն իր ֆունկցիաները կատարելու համար ունի բյուջե, պետական ինստիտուտներ և ազդեցության այլ միջոցներ: Իհարկե, մենք ինքնուրույն կխորանանք ինչ-որ առանձին խնդիրների մեջ, որոնք տվյալ պահին կհամարենք կարևորագույն, երբ կտեսնենք կառավարության մոտ մասնագիտական, տեխնոլոգիական և այլ կարիքներ, որոնց ինքներս տիրապետում ենք: Սակայն կա մի ոլորտ, որում մինչ այժմ կատարվել և այժմ էլ կատարվում են կոպիտ սխալներ, և որի մեջ սխալվելուց հետո արդեն նշանակություն չունեն մնացած բոլոր խնդիրներում կատարված ճիշտ քայլերը: Դրանք աշխարհաքաղաքական զարգացումներն են:

Վերջինիս ներգործությունը մեր խնդիրների վրա նման է Հայաստանի տարածքում եղանակի փոփոխության վրա գլոբալ մթնոլորտային երևույթների ազդեցությանը, իսկ այդ երևույթները կազմավորվում և ընթանում են մայրցամաքի, օվկիանոսի, կամ մի քանի մայրցամաքների վրա: Թե ինչքան է տաքացել գետինը Երևանում, կամ ինչքան գոլորշի է օդ բարձրացել Սևանա լճի մակերեսից, ոչ մի նշանակություն չունի, եթե այս կողմ է շարժվում որևէ ցիկլոն հյուսիսից կամ հարավից: Թե որքան մեր գյուղատնտեսությունը և ինֆրակառույցները կտուժեն կամ կշահեն այդ ցիկլոնի շարժից, կախված է նրանից, թե որքան ճիշտ կլինեն մեր վերլուծությունները, և թե որքան մենք ունակ կլինենք պատրաստվել գալիքին:

-Իսկ ո՞րն է այդ գալիքը. ինչպես ասում են, ապագա կա՛, ի՞նչ ապագա կա Ադրբեջանի և Թուրքիայի օր օրի խորացող հարաբերությունների և ամբողջատիրական քաղաքականություն վարող տարածաշրջանային այդ երկու երկրների միջակայքում:

-Իլհամ Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի չափերն ու բնակչությունը ունեցող երկիրը չի կարող ունենալ կայուն և կանխատեսելի ապագա՝ առանց որևէ հզոր դաշնակցի հետ ինտեգրվելու: Նա կարողացավ կողմնորոշվել միջազգային հարթակներում իրեն արվող առաջարկների մեջ և, հաղթահարելով Եվրոպական «ամուսնության» բարի հույսերը, սույն տարվա հունիսի 15-ին Թուրքիայի հետ ստորագրեց «Դաշնակցային հարաբերությունների Շուշիի դեկլարացիան», որը հնչում է այսպես՝ «Ցուցաբերելով համաձայնություն և աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող միջազգային հարցերում՝ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են ընդհանուր դիրքորոշում և խորացնում են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Թուրքական համագործակցության խորհրդի, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը»:

Ի լրումն այս ամենին՝ պլանավորվում է Ադրբեջանում տեղակայել թուրքական ռազմական բազաներ, ինչը այդ միությունը կդարձնի իրապես պաշտպանված: Մենք պետք է խորապես վերլուծենք մեր իրավիճակը և ճիշտ գնահատենք «բազմավեկտորային» քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները, ինչը դարձնում է մեզ միայնակ տնտեսական պրոբլեմների և ռազմաքաղաքական վտանգների առջև: Ուզում եմ իմ պատասխանը ավարտել հարցով՝ մի՞թե մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններով շահագրգռել ռազմատենչ հայտարարություններ և պատերազմ հրահրող գործողություններ անող Ադրբեջանին կամ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, Էնվերի հոգուն երկրպագող Թուրքիային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվեկու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Ամենադիտված