Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Պաշտոնյաների՝ միմյանց հերքող և հակասող հայտարարությունները. ովքե՞ր են մոլորեցնում հանրությանը

Аналитический

Հայաստանի իշխանությունները, համառ պայքար ծավալելով այսպես կոչված` ֆեյք նյուզի դեմ, կարծես թե, դառնում են այդ նույն կեղծ լուրերի տարածման գլխավոր աղբյուրը: Համենայնդեպս, հաշվի առնելով, թե ինչ ծավալներով են մեկ քաղաքական թիմը ներկայացնող տարբեր պաշտոնյաներ հերքում միմյանց և, ըստ էության, մերկայացնում դիմացինի սուտը, կարելի է եզրակացնել, որ մի բան Դանիական թագավորությունում այն չէ: Կամ սույն պաշտոնյաները իսկապես չեն տիրապետում իրավիճակին և իրենց վստահված ոլորտներում առկա խնդիրներին, կամ պարզապես փորձում են մոլորեցնել հանրությանը:

Դիցուք՝ իմքայլական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, առանց միմյանց հերթ տալու, հերքում էին համացանցում տարածվող տեսանյութը, որի իսկությունը ՊՆ-ն ոչ միայն չէր հերքել, այլ մի բան էլ հաստատել էր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ուղիղ եթերում հայտարարում էր, որ վերջին օրերին մեկ կիլոգրամ ալյուրը մոտ 10 դրամով թանկացել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացման ժամանակ հայտարարում, որ Հայաստանում հացի թանկացում չի եղել:

Հայաստանում յուրատեսակ իրավիճակ էր ստեղծվել՝ կապված երկրում մոլեգնող համավարակի հետ: Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գտնվում է վերահսկողության ներքո, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շտապել էր հերքել  այն ժամանակ դեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտարարելով, թե կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

Մինչ ԶԼՄ֊ները տարածում էին էկոնոմիկայի նախարարի հոռետեսական կարծիքը Հայաստանում բիզնեսի վիճակի վերաբերյալ, Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածը քիչ առաջ հայտարարեց, որ մեր տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:

Եթե վարչապետ Փաշինյանը պնդում է, որ խոշորներն սկսել են ավելի շատ հարկ վճարել, ապա ՊԵԿ վերջերս տարածած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը խոսում է տրամագծորեն հակառակ իրողության մասին: Այն է` խոշորները մի քանի անգամ նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ հարկերի հավաքագրման զգալի մասը ապահովում են ՓՄՁ-ները: 

ՊԵԿ-ն ու Փաշինյանը միմյանց հակասում են նաև բացված և փակված աշխատատեղերի հարցում: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում: 

Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է: 

Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ 

Լենա Նազարյանը իր վերջին հարցազրույցներից մեկում հստակ վերահաստատում է այն, որ ի սկզբանե Շուշիի խնդիր դրված չի եղել, եւ միայն պատերազմի ձախողված ընթացքից ելնելով է, որ Ադրբեջանը պահանջել է նաեւ Շուշին։ Այլ կերպ ասած՝ Լենա Նազարյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում էր, որ Ադրբեջանի նպատակակետը եղել են յոթ շրջանները եւ Շուշին։ Կարող ենք ասել, որ նա բացահայտում է Փաշինյանի հերթական սուտը՝ միամտաբար։

Երբ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում՝ Սև լճի մոտակայքում, մարտեր են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև, այդ լուրը օպերատիվ հերքվեց, ադրբեջանական կողմի առաջխաղացման և տարածքային հավակնությունների մասին տեղեկությունը՝ ոչ։ Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ «ընդամենը մի դիրքի» մասին է խոսքը, ընդ որում՝ չպահպանվող բարձունքի։ Արդեն կեսգիշերին մոտ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանական կողմը հատել է ՀՀ պետական սահմանն ու մինչև 3.5 կմ խորացել:

Նախկին արտգործնախարար  Արա Այվազյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության առնչությամբ տեղի ունեցածը «ռազմական հեղաշրջում» որակելու մասին հայտարարությանը,  հայտարարել  էր, որ «ամենևին համաձայն չէ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ:: Նկատենք, որ Արա Այվազյանի կողմից այս յուրահատուկ «սաբոտաժի» դեպքը միակը չէ: Նման նախադեպ եղավ նաև այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը բավական կոշտ ձևով հերքում էր Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան հոդվածը, որում Փաշինյանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Այդ ժամանակ էլ Արա Այվազյանը պաշտպանել էր ռուսաստանցի գործընկերոջ տեսակետը` հերքելով Փաշինյանի տեսակետը:

Ինչպես տեսնում ենք՝ հստակ սահմանազատել ճիշտն ու սխալը ստեղծված իրավիճակում անչափ բարդ գործ է: Մնում է կռահել, թե ով է վերը նշված երեքից առավել անկեղծ հանրության հետ` տնտեսության իրական վիճակը բնութագրելիս… 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное