Եվրո-2020․ Շվեդիա - Ուկրաինա՝ 1։1, նշանակվեց լրացուցիչ ժամանակ
ՍպորտԵվրո-2020-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում մրցում են Շվեդիայի եւ Ուկրաինայի հավաքականները։ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում ընթացիկ դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։
27-րդ րոպեին հաշիվը բացեցին ուկրաինացիները։ Աչքի ընկավ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։
Շվեդիան հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին գերմանական «ՌԲ Լայպցիգի» 29-ամյա հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլի շնորհիվ։
Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։