Մեսսին այլևս «Բարսելոնայի» խաղացող չէ
ՍպորտԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին շնորհվել է ազատ գործակալի կարգավիճակ: 34-ամյա հարձակվողը ավարտել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Չնայած համագործակցության երկարաձգման մասին լուրերին՝ կողմերը պաշտոնապես չեն հայտարարել նոր համաձայնագրի ստորագրման մասին: Եթե գործարքը կայանա, «կապտանագույնների հետ Մեսսիի նոր պայմանագիրը իրականում կդիտվի՝ որպես ֆուտբոլիստի տրանսֆեր: Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» շրջանավարտ է: Արգենտինացին կատալոնացիների կազմում իր նորամուտի հանդիպումն անցկացրեց 2004 թվականի հոկտեմբերին: Ֆուտբոլում լինելու ողջ ընթացքում Մեսսին դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն, յոթ անգամ նվաճել է երկրի գավաթը և ութ անգամ՝ ազգային Սուպերգավաթը: Արգենտինացին նաև «Բարսելոնային» բերեց Չեմպիոնների լիգայի չորս հաղթանակ և երեք անգամ հաղթեց Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնություններում: Կատալոնացիների կազմում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 778 հանդիպում, որոնցում դարձել է 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ: