Ամերիկացիներին անձնագիր ստանալիս՝ կթույլատրվի ընտրել սեռը
ԱՄՆԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ կտա ամերիկացիներին ընտրել իրենց սեռը անձնագրեր և հյուպատոսական ծննդյան վկայականներ ստանալիս, և այլևս բժշկական վկայականներ չեն պահանջի նախկինում տրված փաստաթղթերի հետ անհամապատասխանության դեպքում, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նախաձեռնությունը թելադրված է սեռական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ մտահոգությամբ: «Մենք կկարգավորենք մեր ընթացակարգերը, որպեսզի դիմորդները հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրելու իրենց սեռը՝ «իգական» կամ «արական», և այլևս բժշկական վկայականներ չեն պահանջվի, եթե ինքնուրույն ընտրված սեռը տարբերվում է քաղաքացիության այլ փաստաթղթերում նշված սեռից կամ անձնական նույնականացումից», - ասել է Բլինկենը: