Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը

Հասարակություն

Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ մասնավորապես,  2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:

Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:

Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի:

Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն:

Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված