Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

«Սենսացիոն բացահայտումներ» խոստացած պաշտոնյաները. պոպուլի՞զմ, թե՞ պայմանավորվածություններ

Аналитический

Հեղափոխությունից անմիջապես հետո նորաթուխ թավշյա պաշտոնյաները, մեկը մյուսին հերթ չզիջելով, ասուլիսներ էին կազմակերպում և հայտարարում իրենց վստահված ոլորտներում ֆինանսական աուդիտ անցկացնելու մտադրության մասին, խոստանում էին իրենց նախորդների՝ միլիարդների հասնող չարաշահումների բացահայտումներ անել: Դիցուք՝ Ազգային ժողովը բանակցություններ էր սկսել Համաշխարհային 4 ամենախոշոր եւ ամենահեղինակավոր աուդիտորական ընկերությունների (Big 4) հետ ՀՀ Ազգային Ժողովի 2017-2018 ֆինանսական տարվա ֆինանսական աուդիտի իրականացման նպատակով։ Երեք տարի անց հանրության համար հասկանալի չէ՝ ի վերջո ինչ արդյունք է տվել տվյալ աուդիտը, չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Կրթության և գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը աուդիտ էր սկսել Այբում:

Նույն Արայիկ Հարությունյանը աուդիտ էր պատվիրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, սակայն, երեք տարի անց այս աուդիտից ևս որևէ տեղեկություն չկա, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է: Արայիկ Հարությունյանը նշում էր, որ տարօրինակ է, որ հիմնադրամի որևէ տնօրեն մեկ օրում կարողացել է ստորագրել և վերցնել 320 մլն դրամ: Փաստորեն, կամ այլևս տարօրինակ չէ, կամ ստուգումներն արդյունք պարզապես չեն տվել: Պարզ չէ՝ վերը նշված 320 միլիոն դրամը վերականգնվե՞լ է  բյուջե, թե ոչ:

Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը իր նախորդի՝ Հրանուշ Հակոբյանի սարսափազդու չարաշահումներն էր պատրաստվում բացահայտել՝ աուդիտ անցկացնելով սփյուռքի նախարարությունում: Քանի որ նախարարությունը այլևս չկա՝ հանրությանը այդպես էլ մութ մնաց, թե ի վերջո այդ ինչ սարսափելի չարաշահումներ և կոռուպցիոն սխեմաներ էին գործարկվում սույն նախարարությունում Հակոբյանի կառավարման տարիներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, օրինակ, 2018 թ.  ներքին աուդիտի բաժնի կողմից 5 հաստատությունում կատարվել է աուդիտ, որի համար բաժնի աշխատակիցները ստացել են 8 471 520 ՀՀ դրամ զուտ աշխատավարձ, ևս 274 400 դրամ՝ որպես ներքին գործուղման ծախսի փոխհատուցում: Սակայն հայտնի չէ՝ ինչ խախտումներ են հայտնաբերվել:

ՊՎԾ-ն աուդիտ էր անցկացնում «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում, որի տնօրենը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն էր: ՊՎԾ-ն, սակայն, մինչ օրս, ասել է թե՝ երեք տարի անց, հանրությանը չի ներկայացրել այդ աուդիտի արդյունքները:

Hayeli,am-ը գրել էր, որ ընդամենը մի քանի ամիս քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար աշխատած Սամվել Եղիազարյանը, աուդիտի արդյունքում մի շարք չարաշահումներ էր հայտնաբերել և հանձնել է «Իմ քայլը» խմբակցությանը, որ նրանք որոշեն ինչ անել՝ իրենց նշանակած քաղաքապետի թույլ տված խախտումների մասով։ Բնականաբար՝ ոչ մի հետեւանք դա չի ունեցել։ Եղիազարյանը ստիպված է եղել իր թղթապանակը հանձնել ոստիկանություն՝ 6-րդ վարչություն, սակայն քանի որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը Մարությանի մտերիմ ընկերն է, գործը «ջրվել» է։ Դրանից հետո էլ եղել է կանխատեսելին․ աուդիտի պետի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին Եղիազարյանը չի մասնակցել։ Պետ է ընտրվել ու նշանակվել Նիկոլ Փաշինյանի համերկրացի՝ իջեւանցի Արթուր Վարդանյանը, որը, ինչպես քաղաքապետարանի շատ աշխատակիցներ, նախկինում աշխատել է ոստիկանությունում։

2018-ին Կոտայքի մարզպետարանի կողմից Հրազդանի քաղաքապետարանում իրականացված հսկողության արդյունքում ըստ մարզպետարանի կայքի՝ արձանագրվել էին մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ. օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել՝ նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար: Սակայն, մարզի դատախազությունը ետ է վերադարձնում մարզպետարանի կողմից տրամադրված փաստաթղթերը, այն համարելով անհիմն:

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ մարզպետարանի աուդիտի ծառայությունը մի շարք կառույցներում իրականացրել է համապատասխան ստուգումներ: «Ստուգումների արդյունքում եղել են և կարգապահական բնույթի խախտումներ, և խախտումներ, որոնց հետագա ընթացքը լուծելու համար նախապատրաստված ողջ նյութերի փաթեթը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- ասել էր մարզպետը: Ավելորդ է նշել, որ մինչ օրս որևէ տեղեկություն չկա, թե ինչ բնույթի խախտումների մասին էր հիշատակում Պողոսյանը: Հիշեցնենք, որ մինչ Պողոսյանի պաշտոնը ստանձնելը, մարզը ղեկավարում էր Վահե Հակոբյանը:

Իհարկե, հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ անոնս արած միլիարդների բացահայտումների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց: Ավելին՝ մի շարք նախարարություններում ընդհանրապես փակվել են ներքին աուդիտի բաժինները և դժվար էլ երբևէ հայտնի դառնա, թե հեղափոխությունից անմիջապես հետո սենսացիոն համարված բացահայտումները ինչու և ինչպես ջրվեցին: Տարբերակները թերևս այդքան էլ շատ չեն, կամ իշխանությունները ոչինչ չեն գտել, իսկ միլիարդների խախտումների մասին պնդումները արվել էին հեղափոխական պոպուլիզմի  ալիքի վրա, կամ ինչպես և բազմաթիվ հարուցված քրեական գործերի դեպքում, այստեղ էլ գործ ունենք ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների հետ:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное