Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Նախկին որ պաշտոնյաների «լավության տակից» է դուրս եկել Հայկ Մարությանը

Аналитический
Հայկ Մարությանը շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել այն շենք շինությունները, որոնց հենց ինքն էլ ժամանակին շինթույլտվություն է տվել։ Մի կողմ դնենք այն հարցը, թե ինչպես այդքան կարճ ժամանակում այդ շինությունները դարձան ապօրինի և եթե դրանք իսկապես ապօրինի են` ինչու չի պատժվել այդ շինթույլտվությունները տված և ոչ մի պաշտոնյա։
 
Ուշագրավը այն է, որ Հայկ Մարությանը երեք տարիների ընթացքում շինթույլտվություններ է բաշխել ոչ միայն մանր ու միջին ձեռնարկատերերին, այլ նաև խոշոր գործարարներին, այն էլ` նախկին իշխանությունների ամենաօդիոզ դեմքերին։ Խոսքը, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ»-ի մասին է, որը քաղաքապետարանին տրամադրել է երեք «Կամազ» մակնիշի մեքենա և որոշ ժամանակ անց ստացել 5800 քառակուսի մետր տարածքով ինքնակամ շինության օրինականացման որոշում։
 
Ամիսներ առաջ էլ քաղաքապետարանը պաշտոնապես ընդունեց, որ նախկին Հանրապետական նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Տերյան 5» ՍՊԸ-ն պարտավորվել է Շիրակի փողոցում համայնքային հողի վրա իրականացնել շինարարական աշխատանքներ և արդյունքը փոխանցել քաղաքապետարանին: Դրանից առաջ իշխանականները հերքում էին, թե եղել է գործարք, որով Խաչատրյանների ընտանիքին պատկանող ՍՊԸին Աֆրիկյանների քանդված տան տարածքում Մարությանը տվել է վերգետնյա 16 հարկի կառուցման շինթույլտվություն, մինչդեռ Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությամբ նախատեսված էր 11 հարկի կառուցում, իսկ ավել հարկի կառուցման համար կար լուրջ նախապայման:Շինարարները կփաստեն, թե Խաչատրյանների ընտանիքի համար որքան ձեռնտու գործարք է սա եղել, քանի որ կենտրոնի կենտրոնում այդպիսի մակերեսով հինգ հարկ ավել կառուցման շահույթը անհամեմատ ավելին է, քան Չարբախում այդպիսի շինարարության արժեքը: Շինթույլտվության դիմաց խաչատրյանների ընտանիքը քաղաքապետարանին փոշեկուլ ավտոմեքենաներ է նվիրաբերել։
 
Ամիսներ առաջ մամուլը գրել էր Անդրանիկ 123/8 հասցեում տեղի ունեցող շինարարության մասին: Քաղաքացիները բողոքել էին, որ շինարարություն իրականացնող Դավիթ Խաչատրյանը Հարավ արեւմտյան Բ-2 թաղամասի բազմաբնակարան շենքեր մտնող միակ ճանապարհի հաշվին շինություն է կառուցում:
 
Շինության համար փորված փոսն այնքան է նեղացրել ճանապարհը, որ մի քանի բազմաբնակարան շենքերի մուտքը անանցանելի է դարձել բեռնատարների, աղբատարների եւ ամենակարեւորը՝ հրշեջմեքենաների համար: Սա այսպեսասած՝ հին Հայաստանում, նախկին քաղաքային իշխանություններից կասկածելի պայմաններում ձեռք բերված թույլտվություններ են: Խիստ տարակուսելի է, թե ինչի դիմաց են կուլ գնացել Դավիթ Խաչատրյանի քմահաճույքներին և տրամադրել վիճահարույց հողակտորն ու շին թույլտըվությունները: Այս ամենի մասին քաղաքապետին անշուշտ տեղյակ են պահել, սակայն, վերջինս նախընտրել է չմիջամտել, նախկիների սրտի կառուցապատողին չնեղացնելու նպատակով։
 
2019 թվականի դեկտեմբեր ամսին քաղաքապետարանը շահագործման 25 թույլտվություն է տվել, որոնցից երկուսը ավելի քան ուշագրավ են: Օրինակ` «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին տված շահագործման թույլտվությունը: Սույն ՀԿ-ի կայքում հոգաբարձուների խորհրդի անդամ է նշված Սերժ Սարգսյանը, իսկ ՀԿ նախագահը Արսեն Քարամյանն է: Ինչպես երևում է` մերժենք Սերժին կարգախոսը, առնվազն, շինթույլտվությունների վրա չի տարածվել, ինչը, անշուշտ, ժողովրդավարության բաստիոնի դերում ամրապնդվելուն ուղղված ևս մեկ քայլ է:
 
2019-ին շինարակական թույլտվություն է տրվել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ին: Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հհ.18, 18/4, 18/5, 18/10, 18/16 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի «Ա» հատվածամասի հիմքերի կառուցման համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և Վահագն Արսենյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 17.05.2019թ. տրվել է հ.01/18-07/1-Պ-1173-381 նախագծման թույլտվություն, 06.12.2019թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-117520-1263 աշխատանքային նախագիծ և տրվել հ. 01/18-117520-1592 շինարարության թույլտվություն։
 
2020 թվականի հունվար ամսին էլ նախագծման 11 թույլտվություն է տրվել, որոնցից մեկը՝ «Մոդերն» քընսթրաքշն ՍՊԸ-ին: Վերջինիս սեփականատերն է հանդիսանում Սևակ Օխանյանը։ Մի փոքր փնտրելուց հետո գտնում ենք փաստաթուղթ, որտեղ նշված է այլ ընկերության՝ «Օստ Շին»-ի անունը, որի տնօրենի տեղակալը նույն Սևակ Օխանյանն է: «Օստ Շին»-ը, ըստ պետռեգիստրի կայքի, պատկանում է Օխանյան Ռոբերտին: «Օստ Շին»-ը մտնում է «Օստ գրուպ»-ի կազմի մեջ, որի կազմի մեջ է նաև Տիգրան Օխանյանին պատկանող «Օստ Էլ» ընկերությունը, որը ժամանակին շահագործում էր Հաղպատ 1 և Հաղպատ 2 փոքր ՀԷԿ-ը՝ չնայած բնապահպանների ահազանգերին:
 
Հասկանալի է, իհարկե, որ Մարությանի հետընտրական ապամոնտաժումների բումը վերը թվարկած անձանց շինություններին չի դիպչի, քանի որ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Նոր Հայաստանում հին Հայաստանի օդիոզ դեմքերը պակաս արտոնյալ կարգավիճակում չեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное