Ռուսները մի քանի ժամ հանգստացել ու լողացել են ափին պառկած դիակի կողքին (տեսանյութ)
ԱշխարհՆովոսիբիրսկի բնակիչները մի քանի ժամ հանգստացել ու լողացել են ջրամբարի ափին պառկած մարմնի կողքին, գրում է NGS պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Ականատեսների խոսքով՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության, ոստիկանության և դատաբժշկական ծառայության աշխատակիցները, որոնք ծածկել են մարմինը և պառկած թողել լողափին:
«Ծառայությունները հեռացան, իսկ մարմինը մնաց: Շրջակայքում երեխաներ են զբոսնում: Ահա այսպիսն է սյօր մեր հանգիստը»,- ասել է տեսանյութի հեղինակը:
Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունը պարզաբանել է, որ դիակը դուրս են բերել լողափից: Բանն այն է, որ սրա համար պատասխանատու են «մասնագիտացված հաստատությունները»: 1989 թվականին ծնված տղամարդու մահվան պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա: