Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին. Ժոնաթան Լաքոտ
ԲլոգոսֆերաՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:
Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`
հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:
Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը: