Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Նիկոլը միտումնավոր կոչ էր արել՝ լավագույն տղերքին բայրաքթարների տակ ուղարկելու. Գեղամ Նազարյան

Բլոգոսֆերա

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախօրեին սենսացիոն բացահայտումներ է արել. վերահաստատեց այն, ինչի մասին պնդում էին շատերը՝ նիկոլը իշխանության է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Ավելին, նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Այս մասին գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը.

«Դեռ 2019-ի մայիսին այս մասին արդեն բարձրաձայնում էին: Նիկոլի մամուլի խոսնակ Վովան՝ Վլադիմիր Կարապետյանը, հայտնի բլոգեր Լապշինին ուղիղ տեքստով ասել է. «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»: Խոսքը, բնականաբար, Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է: Էդ մեր տղե՞րքն էին այդ մի քանի հազարը: Էդ մեր տղերքի կյա՞նքն էր ձեր համար մանրադրամ։

 Ու դուք մտածում եք մարսելո՞ւ եք այս ամենը, հանգիստ ապրելո՞ւ եք: Այդքան լավատե՞ս եք: Այդքան կտրվա՞ծ իրականությունից: Չեք մարսելու: Վստահ եղեք: Մեկ անգամ, երբ Վլադիմիր Կարապետյանը դեսպան նշանակվեց, ես արդեն գրել եմ, թե ինչ էր ասում նա պատերազմի օրերին, երբ արդեն նիկոլի մամուլի խոսնակը չէր: Հիմա վերահաստատում եմ:

Պատերազմի օրերին նրան պատահաբար երկու անգամ հանդիպեցի. Վովան նիկոլին հայհոյում էր, վերջին բառերով արտահայտվում, ասում, որ շեղվել է ճիշտ ուղղուց: Այն ժամանակ ես չէի հասկանում, թե այդ ինչ ուղղու մասին է խոսում: Բայց հիմա կարեւորը դա չէ, այլ այն, որ նիկոլին ինձ մոտ հայհոյող Վովան հանցակից լինելով նիկոլին, համակարծիք է եղել այն հրեշավոր ծրագրին, որի համաձայն պետք է զոհել մի քանի հազար երիտասարդի, որից հետո վախի եւ սարսափի մեջ գտնվող հանրությունը կողջունի վարչախմբի ցանկացած որոշում, իսկ իրեն էլ հանգիստ կմարսեն կատարվածը: Այլ կերպ ասած, կհայտարարենք, որ Շուշին տալով փրկեցինք 25 հազարի կյանք: Զոհեցին մեր լավագույնն 18-20 տարեկաններին, զոհեցին այն հայրենասեր տղերքին, որոնք որպես կամավոր շտապեցին մարտի դաշտ, չպատկերացնելով, թե ինչ արյունոտ ու հրեշավոր ծուղակի մեջ են ընկնում:

Դա եղել է հստակ վաղօրոք մշակված քաղաքականություն։ Նիկոլը միտումնավոր կոչ էր արել՝ լավագույն տղեքրին բայրաքթարների տակ ուղարկելու։ Նիկոլը շատ լավ իմացել է իրականությունը եւ դա արել է միտումնավոր։ Հիմա սրանք, խաբվելով արտահերթ ընտրությունների արդյունքներից, հանրության շոկային վիճակից, իսկապես մտածում են, որ Շուշին հանձնելուց եւ մեր տղերքին, մեր լույս տղերքին գիտակցաբար սպանելուց հետո մարսելու են եւ շարունակեն ապրել ու կառավարել: Չշշկռվեք, ոչ մարսելու եք, ոչ էլ կառավարելու: Դուք պատասխան եք տալու մարդկության պատմության մեջ չտեսնված այս հանցագործության համար:

Սա պատերազմի հանցագործների խումբ է, որն այսօր Հայաստանում իշխանության է։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը պատրաստում է ծավալուն զեկույց պատերազմի պատճառների, ընթացքի եւ հետպատերազմյան իրավիճակի մասին, բնականաբար, այնտեղ անդրադարձ կկատարվի այս դրվագին, այնտեղ կլինեն զարհուրելի մանրմասներ, զարհուրելի դրվագներ։

Իսկ գուցե՞ հոկտեմբերի 19-ին Նիկոլը հենց այդ նպատակով է հրաժարվել կանգնեցնել. Չէր լրացել խոստացված զոհերի քանակը։ Այդքան զոհը բավարար չէ՞ր։ Հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելով պատերազմը՝ մենք ամեն օր տվել ենք 100 նոր զոհ։ Մենք 2000 հրաշք տղա զոհել ենք, որովհետեւ նիկոլը չի ուզել կանգնեցնել պատերազմը։ Մենք 4-5 հազար վիրավոր պակաս կունենայինք, Շուշին մերը կլիներ։ Հավանորեն այդպես էր ծրագրավորված ի սկզբանե։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանում գործել եւ գործում է ինչ-որ գործակալական ցանց, որը այս արյունոտ դիրիժորի ղեկավարությամբ քանդում է մեր երկիրը, որոշում՝ քանի հազար 18-20 տարեկան տղա դնի Էռատոյի զոհասեղանին։ Նոր ԱԺ-ում ընդդիմության հիմնական եւ գուցե միակ առաքելությունը խորհրդարանում պետք է լինի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը մանրամասնորեն կանդրադառնա պատերազմին առնչվող բոլոր խնդիրներին: Ուրիշ ճանապարհ չկա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված