Մադրիդի «Ռեալը» Դիասին վարձավճարով տրամադրել է «Միլանին»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրեյմ Դիասը վարձավճարով տեղափոխվել է «Միլան», հայտնում է մադրիդյան ակումբի կայքը:
Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը հաշվարկվում է մինչ 2023 թվականի հունիսի 30-ը: Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է նաև «Միլանում»՝ ունենալով 39 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ:
Դիասը Մադրիդի «Ռեալին» միացավ 2019 թվականի հունվարին անգլիական «Մանչեսթեր Սիթիից» և դրանից հետո 21 պաշտոնական հանդիպում անցկացրեց «սերուցքայինների» կազմում՝ դառնալով երկու գոլի հեղինակ: