ՊՎԾ-ում ծեծկռտո՞ւք է եղել. մեկնաբանում է Տիգրան Ուլիխանյանը
168.am-ի տեղեկություններով՝ օրերս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։ Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին, սակայն ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը միջամտել ու հարթել է միջադեպը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: Դիտարկմանը, թե արդյոք դրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ ամեն դեպքում եղել է նման բան, Ուլիխանյանը նշեց. «Ես չեմ հաստատում, պարզապես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ տալիս: Ես այդ տեսակի լուրերը չեմ մեկնաբանում: Ինձնից կարող եք ճշտել հանրային նշանակության և կարևոր բաներից»,- նշեց ՊՎԾ պետը: