Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի. Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի։
Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը, Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞. պաշտոնի՞, թե՞ «30 արծաթի»։
Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի եղել նախկինում, չկա նաեւ այսօր։
Ոմանք ասում են ՝ հանուն Հայաստանի պետք է համագործակցել։
Իսկ Հայաստանի շահը պահանջում է կապիտուլյանտներից ազատում։
Երբեք մի խառնեք հայրենիքի ու իշխանության շահը։
Դրանք շատ հաճախ հակասում են իրար։
Հ.Գ. Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից»: