EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Ինչպես «բախտը ժպտաց» ապօրինի հարստացման մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներին

Analytical

Օրերս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրահանգել էր ակտիվացնել պայքարը ապօրինի հարստացման, փողերի լվացման դեմ: Ապօրինի հարստացման մասին օրենքը ընդունվեց Հայաստանում հեղափոխությունից հետո և թվում էր, որ քրեական գործերի ու դատավարությունների տարափ է սպասվում, այդ մասին էին վկայում իշխանությունների անոնսները՝ նախկին պաշտոնյաների կատարած չարաշահումների մասով: Սակայն, օրենքի ընդունումից անցել է արդեն երկու տարի, իսկ քրեական գործեր, դատավարություններ և ինչը ամենակարևորն է ՝ կալանավորված նախկին պաշտոնյաներ պարզապես չկան:

Դիցուք՝ ապօրինի հարստացման մեջ էր մեղադրվում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը և վերջինիս կինը: Նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանն ու Ռուզաննա Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ՝ այդպիսով հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ: ՀՔԾ-ն կարճել է գործը, որը վերաբերվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը:

2019-ի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորային սկանդալի գործով, նաև՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խոշոր չափերի վատնման համար։ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվում այն ժամանակ, երբ վերջինս արդեն երկրում չէր։ 

2018-ի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացահայտվել է երրորդ հանրապետությունում կաշառքի ամենախոշոր գործը։ Փաշինյանն առանց անուն հնչեցնելու տեղեկացրեց, որ կաշառք ստացողը պատգամավոր է, արտերկրից սպասում են մի փաստաթղթի, որի ստացումից հետո պատգամավորը կկալանավորվի։ Ըստ մեղադրանքի՝ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար աշխատելու տարիներին գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել ու ստացել է 14 միլիոն դոլար՝ հանքերևակումների լիցենզիա տրամադրելու համար։ Այժմ նա հետախուզվում է։

2018-ից  հետախուզման մեջ է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը (Լևոն Սարգսյանը)։ Վերջինս ներգրաված է մի քանի քրեական գործերում, դրանցից մեկը վերաբերում է իր և իր դստեր՝ Անի Սարգսյանի կողմից որպես ավանդ ձևակերպված 7 միլիոն դոլարը չհայտարարագրելուն։ Սա գերազանցել է նրանց օրինական եկամուտները և համարվել ապօրինի հարստացում։ Ապօրինի հարստացման մեջ մեղադրվում է նաև Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։։ Խափանման միջոց է ընտրված կալանավորումը, Սարգսյանը դեռ հետախուզվում է

Ամենադրամատիկ փախուստը իրավապահներից դատավոր Սամվել Ուզունյանինն էր. 2019-ի դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ դատավորը (քննել է հոկտեմբերի 27-ի դեպքերի քրեական գործը) մեղադրվում է 51 000 դոլար կաշառք ստանալու մեջ, և Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել նրան քրեական հետապնդման ու ազատությունից զրկելու միջնորդությանը։ Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունը հաղորդեց, որ օդանավակայանում Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են։ Մեկ օր անց հանրությունն իմացավ, որ Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ սահմանը, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Հեղափոխությունից հետո ի հայտ եկան մի շարք կոռուպցիոն սխեմաներ, որոնք առնչվում էին անգամ տարիներ ի վեր պաշտոններին հրաժեշտ տված գործիչների։ Այսպես, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու փողերի լվացման համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Ավետիսյանը տարբեր անձանց հետ ձեռնարկել և ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Դրանից հետո Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և պատրաստակամություն հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնել պետությանը:

Այնուհետև ՊԵԿ-ը հայտնեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Մինասյանը մինչ օրս հետախուզման մեջ է:

ԱԱԾ-ում քննվող ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանավորվել են մի քանի օլիգարխների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ: Ամենաշատ կալանավորվածները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ղեկավարած ընկերություններից են, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակից: Նույն ԱԱԾ-ն նաև հայտնել էր, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ»  ընկերությունը, գրանցելով հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ,  խուսափել է ավելացված արժեքի հարկ և շահութահարկ վճարելուց։ Իհարկե՝ գործը դատարան չի հասել:

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Ըստ ՀՔԾ-ի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվելՔրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանը հասցրել է հեռանալ երկրից, և առ այսօր գտնվում է հետախուզման մեջ:

Ինչպես տեսնում ենք՝ ապօրինի հարստացման, հարկերից խուսափելու հոդվածներով մինչ օրս չկա գեթ մեկ կալանավորված նախկին պաշտոնյա: Փոխարենը` մենք տեսնում ենք, թե ինչպես են վերը նշված ցանկից օրինակ` Սամվել Ալեքսանյանը միլիոնների հասնող նվիրատվություններ անում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» հիմնադրամին, Երևանի քաղաքապետարանին:Ցանկի մյուս հատվածի ներկայացուցիչները միլիարդների հասնող գրավներ են վճարել պետությանը և ազատ արձակվել, մյուսներին էլ հաջողվել է «աննկատ» հեռանալ Հայաստանից և նրանք մինչ օրս հասու չեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Այս ամենից հետո ապօրինի հարստացման դեմ պայքարը ոչ այլ ինչ է քան հասարակ ֆիկցիա, քանի որ վերը նշված նախկին պաշտոնյաներից և ոչ մեկ չի հայտնվել մեղադրյալի աթոռին, ոչ մեկի նկատմամբ մեղադրական վճիռ դատարանը չի կայացրել, ոչ մեկ չի կալանավորվել: Ինչպես ասում են՝ սրանից պայմանավորվածությունների «հոտ» է գալիս, հակառակ դեպքում` հասկանալի չէ, թե ինչպես կարող էին իշխանությունները որոնց ձեռքին էր թե մուրճը, թե մեխը՝ այսքան լոյալ գտնվել իրենց իսկ կողմից ապօրինի հարստացման մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաների հանդեպ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular