«Լիլիթ Հովհաննիսյանի երգերը ոնց որ մասսայական ոչնչացման զենք լինեն»
ԲլոգոսֆերաԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լիլիթ Հովհաննիսյանի երգերը ոնց որ մասսայական ոչնչացման զենք լինեն։ Բարձր միացնես, երկնքից ԱԹՍ-ներ կթափվեն»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Տի տի տի»: Երգը նվիրված է ապագա փոքրիկին, որին սպասում է երգչուհին: Սակայն, նկատենք, որ տեսահոլովակը տարատեսակ քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել: