Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Միրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն 

Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. նորաբակցի. «Փաստինֆո»

Հասարակություն

Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի, օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ հինգ օր առաջ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։

«Ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար դոմիկներ պետք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պետք, որ գան տեղավորվեն։ Բայց դե երբ պետք է կառուցվի՝ Աստված գիտի։ Գետուկ կոչվող հատված ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար դոմիկներ սարքեն»,- ասել է Ղազարյանը։

Նորաբակում ադրբեջանցիների հետ միջադեպեր շատ չեն լինում։ Կեսգիշերից հետո ադրբեջանցիների արձակած կրակոցներն իրենք չեն լսել։ Հարեւան Կութում օրեր առաջ ադրբեջանցիները, օրինակ՝ հայկական պոստեր հաց տանող մեքենավարի ուղղությամբ են քարեր նետել։

«Կութում պալատկաները իրար հետ վերեւ-ներքեւ են։ Մերոնք մի քիչ ներքեւ են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»,– պատմել է Նորաբակի բնակիչը։

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին եւ կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։

«Էս պահին մեր աշխատանքներին 100 տոկոսանոց խոչընդոտում են։ Ադրբեջանական կողմը հատկապես մեր հողատարածքների մեջ է՝ խոտհարքների ու արոտների մեջ։ Վաղը մյուս օր կարող է ականապատում են՝ ո՞վ գիտի։ Կույր-կույր պիտի հելնենք խոտ քաղենք։ Ես չգիտեմ սրա վերջը ոնց կլինի»,– ասել է նա։

Խոտհարքերը, արոտները գտնվում են գյուղից 7 կմ հեռավորության վրա։ Խորհրդային միության ժամանակվանից դրանք Նորաբակին են պատկանել։ Հիմա ադրբեջանցիները տեղակայված են հենց այդ տարածքներում։ Գյուղացիները պարզապես չեն կարողանում իրենց իսկ տարածքում խոտը հնձել ու քաղել։

«Գյուղում ֆինանսական ճգնաժամ է։ Անասնապահական տարածք է, անասունն էլ գին չունի։ Մարդիկ ուզում են անասուն ծախեն՝ գռուբի ասած՝ էսօր մսի կգ-ն 3000 դրամ է, էստեղ կովի միսը 1400 դրամով են ծախում։ Սկի չգիտեն ինչ անեն։ Խոտն էլ կրակի գին է։ Ցորենի սալոմի արժեքը 1000, խոտը՝ 2500 դրամ է։ Մարդիկ էլ պետք է խոտերը քաղեին, ադրբեջանցները մեր սարերի ձախ հատվածում նստած են»,– ասել է Նորաբակի բնակիչը։

Հարցին, արդյոք փոխհատուցում ստացե՞լ են, նշեց՝ «Պետություն ունե՞նք։ Ո՞վ ա մեր տերը։ Ռուսի կամակատարն ենք»։

Կենդանիներին արոտի տանում են շատ սուղ պայմաններում։

«Երաշտն էլ մի կողմից։ Քանի որ այդ տարածքները զբաղեցրել են, պայմանները սուղ են։ Համայնքն էլ հարուստ է անասնագլխաքանակով։ 2000 գլուխ ոչխար կա։ 1500 եւ ավելի խոշոր գլուխ անասուն կա։ Երաշտ տարում ո՞նց պետք է պահեն։ Շատերը կարիքից ուզում են ծախեն, առնող էլ չկա՝ էն գինը չունի»,– հավելել է նորաբակցին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել
Ամենադիտված