Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացրել է օպերատիվ հանդիպում, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Աֆղանստանում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը: