Ալիևն ու Ադրբեջանի հասարակությունն իրենց լիարժեք հաղթանակած չեն զգում. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն«Պատճառ չկա՝ ինչու եմ այսօր ես ակտիվություն ցուցաբերել»,- «Իմպուլս վերլուծական»-ի եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը՝ բացառելով այն կասկածները, թե իշխանությունն է նրան ուղարկել սահմանային դիրքեր:
Հայաստանի զինված ուժերը մեն-մենակով ադրբեջանական ուժերին միշտ էլ հաղթել են: 44-օրյա պատերազմում նրանց հաղթանակը հնարավոր դարձավ միայն Թուրքիայի աննախադեպ աջացության շնորհիվ: «Ինձ թվում է՝ հակառակորդը դեռ կփորձի տեղային մակարդակում բախումներ հրահրել, որովհետև Ալիևն ու Ադրբեջանի հասարակությունն իրենց լիարժեք հաղթանակած չեն զգում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: