Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ. Factor.am
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։
Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։ «Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»,- եզրափակեց Մելքոնյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում