Աֆղանստանի հարավում գտնվող Զաբուլ նահանգում ականի պայթյունի հետևանքով՝ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա և երկու կին, հաղորդում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ականը հարվածել է նշված նահանգի վարչական կենտրոն Կալաթ քաղաքի բնակելի շենքին: Բժիշկները հայտնել են, որ միջադեպի հետևանքով՝ վիրավորվել է ևս 14 մարդ: Տուժածներն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում են: Տեղի ոստիկանության խոսնակի խոսքով՝ ականը արձակել են թալիբները: