Նռնակով մտել են «չեյնջ» ու փող պահանջել. Աշխատակիցը դիմադրել է, իսկ տնօրենը հետապնդել ու բռնել մեկին
ՏեսանյութերՀուլիսի 29-ին, ժամը 14.14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ- քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։ Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող պահանջել։ Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։