Նրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս․ Սոֆյա Հովսեփյան
ԲլոգոսֆերաԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ նոր տենդենց է զարգանում. Բոլորը դարձել են խորհրդատու ամենագետ, մարդասեր, մարդակենտրոն և այլն։ Անկեղծ՝ հետևելով իրենց գործունեությանը, հասկանում եմ, որ կյանքում հարևանի հավին մի բուռ կորեկ քցած չկան ու էս որակը մեկ էլ որոշում է ինձ մարդասիրության դասեր տալ, հորդորում է խուճապ չտարածել, բացատրում է ինձ անվտանգության նորմեր, գթասիրտ լինելու առաջարկ է անում, ի՜նձ, հասկանո՞ւմ եք, ի՜նձ բացատրում են, թե որքան պետք է մարդկություն իմ մեջ արթնացնեմ ու գնահատեմ զինվորին ու բանակը ու մեր սահմանին կանգնած տղեքին...
Հե՜յ-հե՜յ...
Զարթնե՛ք, մի հատ ինձ էլ բացատրեք, թե էս աշխարհը ընչի՞ է էսքան ծուռ, ու մարդիկ ընչի՞ էսքան շուտ շարքից ելան...»։