Եթե իշխանությանն անվանեմ թշնամի` ԱԺ դահլիճում ուրիշ բան պետք է տեղի ունենա․ Իշխան Սաղաթելյան
ՏեսանյութերԱզգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։