Բիլ Գեյթսը պաշտոնապես ամուսնալուծվել է
ԺամանցMicrosoft-ի համահիմնադիրը և աշխարհի ամենահարուստ միլիարդատերերից մեկը՝ Բիլ Գեյթսը, պաշտոնապես ամուսնալուծվել է 27 տարվա ամուսնությունից հետո: Բաժանման մասին հայտարարությունից հետո Մելինդա Գեյթսը իր նախկին ամուսնուց, ընդհանուր առմամբ, ավելի քան 3 միլիարդ դոլարի բաժնետոմս է ստացել։ Այս մասին գրել է Business Insider-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: Առցանց հրապարակման համաձայն՝ դատավորը նրանց ամուսնալուծությունը գրանցել է երկուշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին:
Գեյթսն ամուսնացած է արդեն 27 տարի։ Զույգը երեք չափահաս երեխա ունի: Նրանց ամուսնալուծության մտադրության մասին հայտարարվեց մայիսին: Գեյթսը բացատրեց բաժանվելու իր որոշումը նրանով, որով ինքը և Մելինդան այլևս հնարավորություն չեն տեսնում «միասին աճելու՝ որպես զույգ կյանքի հետագա փուլերում»:
The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ Գեյթսի հարաբերությունները ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, ով մեղադրվում էր անչափահասներին մարմնավաճառության մեջ համոզելու մեջ, կարող էր ամուսնալուծության հանգեցնել:
Օգոստոսի 2-ին՝ Երևանի ժամանակով՝ 23:10-ին` նրանց ամուսնալուծության պահին, Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվել է 131,3 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Forbes-ի տվյալներից: Այսպիսով՝ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի չորրորդ տեղում է: