Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին
Հայաստան![Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին](/timthumb.php?src=disc/11-05-24/da7be82fc7709a477d39b1ed3998f5e5.jpg&w=780)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս տեսանկյունից լավ առիթ է ամռանն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության շրջանակներում քաղաքապետ Վիկտոր Գորդոյի նախատեսվող այցելությունը Հայաստան:
![](banners/armflix.jpg)