Կյելինին երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
СпортՊաշտպան Ջորջիո Կյելինին երկարաձգեց պայմանագիրը իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Կյելինին, ով օգոստոսի 14 -ին դառնում է 37 տարեկան, երկարաձգել է պայմանագիրը մինչև 2023 թվականը:
«Յուվենտուսի» կազմում Կյելինին դարձավ Իտալիայի իննակի չեմպիոն, հնգակի գավաթակիր և սուպերգավաթակիր: Հուլիսին Իտալիայի հավաքականի կազմում նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: