Ֆրանսիան Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի
ՀասարակությունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: