Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը Նոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավոր Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ ԵՄ ԱԳ նախարարները չեն կարողացել ընդունել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստան կայցելի հունիսին Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը` Պուտինին Իջևանում հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը ՔՊ-ական փոխնախարարը մերկացրեց Փաշինյանի հերթական մանիպուլյացիան Ֆրանսիան նոր վարչապետ ունի 

Նոր Հայաստանի «ազգ ու տակով» պաշտոնյաները

Վերլուծական

2018 թվականի իշխանափոխությունից հետո փորձագիտական շրջանակները լիահույս էին, որ կոռուպցիոն լուրջ ռիսկեր պարունակող «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի կիրառումից պաշտոնյաները կհրաժարվեն, այն պատճառով, որ սա հեղափոխական իշխանության առանցքային խոստումներից էր: Նիկոլ Փաշինյանի հռչակած Նոր Հայաստանում, սակայն, «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի ծիլեր նկատվում են, որոնք ամբողջությամբ տեղավորվում են Փաշինյանի ձևակերպմամբ՝ «վարչապետի քիփը լինելու» տրամաբանության մեջ:

Հայկ Ղալումյանը, որը նաև Փաշինյանի քավորն է, 2019 թվականի սեպտեմբերից Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն է, որին նշանակել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանի մտերիմներից՝ 1996 թվականին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Զարեհ Սարգսյանի որդիները ևս պաշտոններ են զբաղեցնում: Նաիրի Սարգսյանը 2018թ. հունիսի 1-ից վարչապետի օգնականն է, իսկ նրա եղբայր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է աղմկոտ իրադարձությունների կենտրոնում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այդ Փաշինյանի կողմից նշանակվել էր ՊՎԾ պետի տեղակալ:

Նաիրի և Հայկ Սարգսյանների փեսան՝ Արթուր Շատվորյանը, հեղափոխությունից հետո նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական, իսկ 2020 թվականի փետրվարի 21-ից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է: Ի դեպ՝ Հայկ Սարգսյանի փեսան վերջերս հայտնվել էր աղմկոտ միջադեպի կենտրոնում․ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Սարալանջ փողոցում այլ անձանց հետ վիճաբանություն էր տեղի ունեցել, գործը գտնվում է ՔԿ վարույթում:

Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այս՝ հեղափոխությունից հետո, Փաշինյանը նրան նշանակել էր Տավուշի մարզպետ:

Լենա Նազարյանը և վերջինիս ամուսինը երկուսով դարձան 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորներ:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԻ նախարարի ՔՊ-ական տեղակալ Արմեն Փամբուխչյանի բաջանաղն է: Փամբուխչյանը նախկինում ևս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր:


Երկու ամիս առաջ Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թևոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է: Հունվարի առաջին աշխատանքային օրերին էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։

«Իմ քայլից» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն էր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը, Երևանի ավագանու անդամ է:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ընդհանրապես ռեկորդներ է սահմանել՝  բարեկամներին պաշտոնների նշանակելու առումով: Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, Սարգսյանի մարզպետության շրջանում կառույցի աշխատակազմի ղեկավարն էր, սակայն երբ Գարիկ Սարգսյանն աշխատանքից դուրս եկավ, նա ևս հեռացավ:

Մեկ այլ ռեկորդակիր, սակայն, այս դեպքում արդեն զբաղեցրած պաշտոնների թվով՝ Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին 2019 թվականին նշանակել էր ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար:

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր և երիտասարդ որդին՝ Հարություն Մաշադյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ է

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Սոցապ նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահվել էր մեկ մարդու։ Խոսքը Ստեփան Մաչյանի մասին է։ Վերջինս,  Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական ամբիոնից տված խոստումը, որ հեղափոխական թիմում բացառվում է ազգ ու տակով պաշտոնյաներ լինեն, նույնպես ֆիկցիա էր և պոպուլիզմի դասական դրսևորում, քանի որ, ինչպես տեսնում ենք, ազգ ու տակով պաշտոնյաների պակաս Նոր Հայաստանում չի զգացվում...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինացի զինվորականներով ավտոբուսները լքել են «Ազովստալի» տարածքը (տեսանյութ)Ինչ դեր ունի Բելառուսը ռուս-ուկրաինական պատերազմումՇվեյցարական կոնցեռնը դադարեցրել է աշխատանքը Լեհաստանում«Սևերսկի Դոնեցով անցնող կամրջի համար պայքարը դարձավ ամենաարյունալիներից մեկը». NYTՀիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը Նոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավորԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ «Սուտը բռնող ռոբոտը»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Հանդիպում 30 տարի անց՝ Ֆրանսիայի հրապարակում ԵՄ ԱԳ նախարարները չեն կարողացել ընդունել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթըՔայլի Ջենները` Balmain-ի զգեստով և Թրևիս Սքոթի առաջին ելույթը (ֆոտոշարք)ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստան կայցելի հունիսին Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը` ՊուտինինԱղջիկն ականջի պիրսինգ է արել և բուժման վրա ծախսել հազար դոլարԻջևանում հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը․ Արմեն Աշոտյան Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի ու Պուտինի հանդիպումըՔՊ-ական փոխնախարարը մերկացրեց Փաշինյանի հերթական մանիպուլյացիանԱվստրալիայում շնաձուկը հարձակվել է նավակի վրա (տեսանյութ)Ֆրանսիան նոր վարչապետ ունիՄԻՊ-ն այսօր իրականացված հավաքներում արձանագրել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր Էրդողանը չի աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ծրագրերինՓաշինյանն ու Արևմուտքը նոր հարված են պատրաստում Հայաստանում ռուսական կապիտալինՏեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան` «Սիրո բարառան» Ջուլիա Ֆոքսի կիսամերկ լուքը գնումների ժամանակ (ֆոտոշարք) Մետրոպոլիտենում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում, ինչի հետևանքով խախտվել է երթևեկության գրաֆիկը Աբովյանում հայտնի «մահաբեր փողոցում» հերթական խոշոր ավտովթարն է գրանցվել․ կա վիրավոր Ալլա Պուգաչովայի թոռը ցանկանում է նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմում Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան Միասին կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել միջազգային առաջատար կրթական ու հետազոտական կենտրոն. Հովհաննես Հովհաննիսյան ՆԱՏՕ-ն ոչինչ չի արել Ուկրաինային օգնելու համար. ԿուլեբաՆախկին պաշտոնյաներ, օլիգարխներ. ովքե՞ր են Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուներըՀիմա էլ ՀԱ՞ՊԿ-ն է մեղավոր․ Արթուր ՂազինյանMMA-ի սեքս սիմվոլը ներկայացել է անկեղծ լողազգեստով և տարակուսանք առաջացրելԵղիսաբեթ II թագուհին կրկին հայտնվել է հանրության առաջԲաբայանը պարզաբանել է՝ որն է Արցախի իշխանությունների «խաղաղության օրակարգը» Ալիևը Եղիսաբեթ 2-րդին ղարաբաղյան նժույգ է նվիրել Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ. Շարմազանով Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը․ ՓՊ Տղամարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին` վերջինիս հոր թաղման ժամանակՀայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը չեն դադարում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երևանում կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, տվել հայհոյանքներ և թքել նրանց վրաՄակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը«Էլեգանտ»․ Արմինկայի հրապուրիչ կերպարը Ռուսաստանցիներն ամռանը նախընտրում են հանգստանալ ՀայաստանումԼուկաշենկոն ՀԱՊԿ երկրներին կոչ է արել է «անջատվել ինտերնետից» ՆԱՏՕ-ի հայեցակարգում ՌԴ կարգավիճակի հնարավոր փոփոխությունների մասին Ստանիսլավ Զասը` Ուկրաինայում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին
Ամենադիտված