Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23 -ի (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկական Արևմտյան Բենգալ նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23 -ի, մոտ 300 հազար մարդ տարհանվել է, հայտնում է India Today-ի տեղական հրատարակությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր հորդառատ անձրևների հետևանքով 14 զոհի մասին:
Ըստ տեղական իշխանությունների՝ չնայած տեղումների նվազմանը՝ իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական: