Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկողը չի կարևորի Արցախի խնդիրների լուծումը. Մամիջանյանը՝ Վարդանյանին
Video«Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Վարդանյանի խոսքին, թե «Տրամաբանական չէ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը»: