106-ամյա կինն ապաքինվել է COVID-19 Դելտա շտամից
ԺամանցՊակիստանի 106-ամյա բնակչուհին ապաքինվել է Դելտա կորոնավիրուսային շտամով վարակից, հայտնում է ARY News-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ 106-ամյա Հասին Բիբին բուժվում էր Կարաչիի հիվանդանոցում և ապաքինվելուց հետո դուրս է գրվել կորոնավիրուսով հիվանդների բաժանմունքից:Հաղորդվում է, որ հիվանդանոցի անձնակազմը և պակիստանյան ընտանիքը նրա ապաքինումը նշել են տորթով:
Հուլիսի առաջին կեսին Դելտա կորոնավիրուսային շտամը հիմնականն էր եվրոպական շատ երկրներում։ Այս ֆոնին առաջարկվել է ուժեղացնել դրա տարածումը զսպելու միջոցառումները հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար: Բացի այդ՝ԱՀԿ -ն վերջերս զգուշացրել է, որ կորոնավիրուսային համաճարակը դեռ հեռու է ավարտված համարվելուց: