«Իսկ կներեք ձեր ի՞նչ գործն է». ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին, Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց ընդդիմադիրներին
Քաղաքական«Հաց ուտելու հետ կապված Ձեզ խորհուրդ կտամ քիչ ուտել և շատ աշխատել: Քոնթենթը մի′ փոխեք ու հասկացե′ք փոխաբերական իմաստը»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Աժ-ում ասաց Արեգնազ Մանուկյանը դիմելով՝ քպ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին
«Դուք և ձեր քաղաքական առաջնորդը խոստացաք, որ ղազագիր ստորագրողներին վզից կբռնեք և դուրս կնետեք ԱԺ-ից, բայց փաստորեն բերեցիք և ձեր թիմի անդամ դարձրեցիք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Վլադիմիր Վարդանյանն պատասխանեց. «Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր քաղաքական թիմի վարքագծին նայեք։ Հետո դա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության հետ ի՞նչ կապ ունի։ Կարգին հաղորդումն էր, որ ասում էր՝ իսկ ձե՞ր ինչ գործն է»:
Իշխանական պատգամավորի պատասխանից ընդդիմադիրները վրդովվեցին և տեղից սկսեցին խոսել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց Արծվիկ Մինասյանին և Անդրանիկ Թևանյանին։
«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը՝ վստահեցնում եմ շատ հետաքրքիր ձևով։ Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհը թույլ չի տալիս կասկածել, որ իմ ասածներն անում եմ»,-նշեց ԱԺ նախագահը։
Վլադիմիր Վարդանյանն էլ Արծվիկ Մինասյանին հորդորեց իր հետ ձեռքով չխոսել։