«Դուք հիմար եք»․ Առնոլդ Շվարցենեգերը դիմել է մարդկանց, ովքեր հրաժարվում են պատվաստումից եւ դիմակներից
ԺամանցԱռնոլդ Շվարցենեգերը դիմել է կորոնավիրուսի գոյությունը հերքող, պաշտպանության միջոցներից և պատվաստումից հրաժարվողներին: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը, որը պատվաստվել է դեռ հունվարին, իր դժգոհությունն է հայտնել CNN-ի եթերում։
«Մեկուկես տարի է անցել, իսկ շուրջը դեռ քաոս է։ Մարդիկ, ովքեր դեռեւս հերքում են, ովքեր չեն հավատում դիմակների օգուտին, ասում են. «Մեզ հարկավոր չէ սոցիալական հեռավորություն»։ Նրանց կրկին ու կրկին պետք է հիշեցնեն, որ փորձագետները խորհուրդ են տալիս դիմակներ կրել, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, հատկապես վիրուսի նոր, չորրորդ ալիքի ժամանակ, որ մենք պետք է միասին աշխատենք: Երբ դուք շնչում եք, Դուք կարող եք վարակել մեկ այլ անձի, նա կարող է մահանալ։ Մենք պետք է աշխատենք միասին, ոչ թե վիճենք ու պատասխանենք. «Այո, դուք ունեք նման իրավունք, բայց գիտեք, թե ի՞նչ։ Դուք հիմար եք»,- նշել է նա: