Առաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի Սահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին Բաղրամյան Հղիության ժամանակ քովիդով վարակվելը ռիսկային է. բժիշկ Թարմացված. Երևան-Գյումրի վթարից տուժածներից ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի ԲԿ Պետական կառույցների ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով. Ծրագրի բյուջեն 5,4 մլն դոլար է «Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ) Ֆրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ են ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարին Մերի Մակարյանի երեկոյան լուքը 

Մարդիկ չեն կարողանում վճարել վարկերը, ադրբեջանական ԶՈւ արարքների պատճառով զրկվել են հողատարածքներից. ՀՀ ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Այս մասին հայտում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:

Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ:

Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքների արդյունքում իրենց պատճառված վնասների հատուցմանը վերաբերող հարցեր:

Որպես հիմնական խնդիր՝ նշվել է, որ իրենք զրկվել են ՀՀ իրավասու մարմինների տրամադրած օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններիղ վերցրել են վարկեր, սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը:

Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան:

Բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր:

Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական զինված ուժերը կատեգորիկ հրաժարվում են վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն):

Բնակիչներից շատերն էլ նշել են, որ ստիպված են շուկայականից մի քանի անգամ ցածր գներով վաճառել, քանի որ հնարավոր չէ բավարար անասնակեր, առաջնահերթ՝ խոտ հավաքել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համար: Խնդիրն այն է, որ առկա են արոտավայրեր, որոնցում ներկայում անօրինական գտնվում են ադրբեջանական զինված ուժեր:

Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը և պահանջում են վարկերի գումարներն ու տոկոսները:

Հանդիպման ընթացքում բնակիչներն ընդգծել են աջակցության և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար նախատեսված արտոնությունների կամ հատուկ ծրագրերի անհրաժեշտությունը, որպեսզի առանց այն էլ անվտանգության նոր խնդիրների առաջացրած սոցիալական դժվարությունները էլ ավելի չմեծանա:

Արման Թաթոյանն իր աշխատակազմի հետ մանրամասն քննարկումներ է ունեցել տեղի կարի արտադրամասի աշխատակից կանանց հետ: Քննարկվել է նրանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու ծրագրեր ու նախաձեռնություններ:

Այդ քննարկումներին մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA) տնօրեն Ծովինար Հարությունյանը, ով նույնպես ներկայացրել է բնակիչներին աջակցության հնարավորություններ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մանրամասն արձանագրել են ինչպես ամբողջ համայնքի, այնպես էլ առանձին բնակիչների խնդիրները, տրամադրվել է խորհրդատվություն:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների ու գործընկերների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կովին բախվելուց հետո մեքենան ընկել է ձորը. հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է Facebook-ի անունը կփոխվի․ VergeԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի Սահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանԲիլ Գեյթսի դուստրը պահանջել է, որ իր հարսանիքի հյուրերը պատվաստվեն COVID-19-ի դեմՀղիության ժամանակ քովիդով վարակվելը ռիսկային է. բժիշկԹարմացված. Երևան-Գյումրի վթարից տուժածներից ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի ԲԿՊետական կառույցների ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով. Ծրագրի բյուջեն 5,4 մլն դոլար է «Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ) Ֆրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ են ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարին Մերի Մակարյանի երեկոյան լուքը «Կսահմանվի 200 դրամ սակագին». ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին«Տղա է». Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը սպասում է իր առաջնեկին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել ՍԱՏՄ տեսուչները Կենտրոնի 37 սուպերմարկետում խախտում են արձանագրել. ստուգայցերը կշարունակվեն այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2066 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են. մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարիցՍերգեյ Բեզրուկովը հոսպիտալացվել էԱլիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի Մարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 5 զոհ, 13 վիրավորՊտղունք համայնքին պատճառվել է 11 մլն դրամի վնաս. գործը դատարանում է ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանն ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել են ԵԽ նախարարների կոմիտեի անդամ դեսպաններինՀոկտեմբերի 20. Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար«Իրավունք» Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում«Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞նՔաղաքապետարանի որոշումից վարորդները զայրացել են. «Ժողովուրդ»7 տարի առաջվա դեպքն ու Աղվան Հովսեփյանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Գործուղումների շքերթ«Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն«Հրապարակ». Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար«Ժողովուրդ». Իշխանության գորշ կարդինալը«Հրապարակ». Մեդալի երկու կողմը«Ժողովուրդ». Քոչարյան Անդրանիկը փորձում է Արթիկում իշխանության բերել «նախկինների՞ն»«Հրապարակ». ՔՊ-ում փող ու ռեսուրս չեն խնայելու«Տակը լիքը կեղտ կա, բայց հլը նայի գլուխը ինչ հպարտ ա պահում...»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Թողարկվել է նոր «Բեթմենի» թրեյլերը (տեսանյութ) Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով` սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզումԲռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը Կոչ ենք անում գործող իշխանություններին չփորձել վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք» Երևանի ավագանու անդամի իմ պարտականությունները կատարելու հետևանքով իմ նկատմամբ կազմակերպվեց մահափորձ․ Արման Անտոնյան (տեսանյութ)Ձեռնաշարժության կողմնակի ազդեցությունները. արդյո՞ք ինքնաբավարարումը վնասակար է«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Հայիթիում առևանգված միսիոներների համար 17 մլն դոլար փրկագին են պահանջվել․ WSJ
Ամենադիտված