Ըստ Վարդանյանի՝ իշխանությունները չեն կարող երկրի անվտանգությունն ապահովել. «Դուք սպառնում եք այդ անվտանգությանը։ Համագործակցենք ձեզ հետ, ի՞նչ անենք։ Միայն դուք կարող էիք ժողովրդավարությունն ու անվտանգությունը հակադրեիք իրար։ Որ ասում եք՝ ազատագրել ենք Հ1-ը, Պետրոս Ղազարյանին եք ազատագրե՞լ, Հ1-ից հաղորդավար է աշխատանքից հեռացվում միայն ձեր քաղաքական ուժին դեմ լինելու համար»։
Դուք 2018-ին ստացել էիք բետոնե մանդատ, բայց այն մսխել եք․ Քրիստինե Վարդանյան
ՔաղաքականՉեք պատկերացնի՝ ես ու շատ մարդիկ ինչքան կուզեին, որ դուք հաջողեիք, որ 2018-ին այն ամենը, ինչ ասել եք, գոնե կեսն իրականություն դարձնեիք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Դուք ասել եք մի բան, բայց արել եք դրա հակառակը։ Ասել եք, որ ժամկետնանց վարկերը պիտի զրոյացնեք, ասել եք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ասել եք, որ բիզնեսն ու քաղաքականությունը պիտի իրարից տարանջատվել։ Այս ընթացքում հարկերը մենակ բարձրացել են, սովորական մարդու սառնարանում ոչ մի բան չի փոխվել։
Դուք ասում եք՝ մենք հաղթել ենք, ստացել ենք պողպատե մանդատ, եկեք համագործակցենք։ Եթե ձեզ համար այդքան կարեւոր է՝ շնորհավոր պարոն Փաշինյան, դուք հաղթել եք, մենք պարտվել ենք։ Դուք 2018-ին ստացել էիք բետոնե մանդատ, բայց այն մսխել եք։ ՀՀ շահի համար սատանայի հետ էլ պիտի համագործակցել, բայց դուք հակասում եք դրան։ Դուք ու ՀՀ-ի շահը տարբեր եք»,- ասաց նա։