Քաբուլում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 200-ի (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՔաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված աֆղանցիների թիվը հասել է 200-ի, գրում է Wall Street Journal-ը:
«Հիվանդանոցներից մեկը՝ Քաբուլի կենտրոնում գտնվող Վազիր Աքբար խանի կլինիկան, հայտնել է, որ իրենք ընդունել են մահացածների 145 մարմին», - հավելում է հրատարակությունը:
Օդանավակայանի անցակետերից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել նաև 13 ամերիկացի զինծառայող, ովքեր ապահովում էին մարդկանց տարհանումը Աֆղանստանից:
Ամերիկյան իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են «Իսլամական պետություն Խորասան վիլայաթ» խմբավորմանը: