Ռոբերտ Քենեդիի մարդասպանը կարող է ազատ արձակվել 50 տարվա ազատազրկումից հետո
ԺամանցԱմերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդիին սպանողը, ավելի քան 50 տարվա ազատազրկումից հետո, կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, հայտնում է Los Angeles Times-ը:
Ռոբերտ Քենեդին՝ ԱՄՆ սպանված նախագահ Ջոն Քենեդիի եղբայրը, սպանվել է 1968 թվականի հունիսին՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող հյուրանոցներից մեկում: Պաղեստինցի Սերհան Սերհանը հանցագործության համար մեղավոր ճանաչվեց։ Նա դատապարտվեց մահապատժի, այնուհետև պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման: Հանցագործության պահին Սերհան 24 տարեկան էր:
Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը նամակներ է ստացել՝ ի պաշտպանություն պաղեստինցու, այդ թվում՝ սպանված քաղաքական գործչի որդուց, դատախազությունը չի առարկել Սերհանին վաղաժամկետ ազատ արձակելու դեմ: 77-ամյա պաղեստինցին կարողացել է պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնել 1972 թվականից, և մի քանի անգամ փորձել է այն նորից ուղարկել 1983-2006 թվականներին, սակայն միշտ մերժում է ստացել: Վերջին անգամ նրան մերժել են 2016 թվականին: