Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) 

Չարչյանի խափանման միջոցը փոխելու հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել. «Փաստինֆո»

Իրավունք

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել էր՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամ։ Մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել գրավ կիրառել դատարանի որոշումը եւ կրկին կալանավորել Չարչյանին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը, ինչից հետո Չարչյանն ինքնակամ ներկայացել էր քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել։

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո նա օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/, սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։ Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է մուտքագրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ առաջարկելով 20 մլն դրամ, այս պահին դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատական նիստ հրավիրելու վերաբերյալ։ Միջնորդության հիմքում որպես նոր ի հայտ եկած հանգամանք նշվել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը։ Բացի այդ՝ Արմեն Չարչյանն ունի նաև շաքարային դիաբետ, որը Կառավարության 825- Ն որոշման համաձայն՝ անհամատեղելի է կալանքի հետ, հետևաբար, այդ պայմաններում Չարչյանը չի կարող գտնվել անազատության մեջ։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ պատրաստվում է դիմում ներկայացնել նաև «Վարդաշեն» ՔԿՀ վարչակազմին, որպեսզի վերջիններս դիմեն բժշկական հանձնաժողով՝ համապատասխան եզրակացությունը ստանալու համար։

«Եզրակացությունը ստանալուց հետո, եթե այն հաստատի համապատասխան էպիկրիզում առկա տեղեկատվությունը և դրանով ևս մեկ անգամ փաստվի, որ ունենք հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ, դատարանը, բնականաբար, պետք է անհապաղ նիստ հրավիրի և քննարկի խափանման միջոցի փոփոխման հարցը»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ամենադիտված