Այն, ինչ կատարվում է ԱԺ-ում, անընդունելի է. Մանե Թանդիլյան
Քաղաքական«Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է նոր ձևավորված Ազգային ժողովի գործունեությանը:
«Ցավոք սրտի, այդ քաղաքական փոքրիկ խմբակներում շարունակում է տիրել այն գաղափարը, թե արմատական է նա, ով ավելի բարձր և հնչեղ է հայհոյում: Ինձ համար արմատականը պետք է լիներ երկիրն ավելի լավը դարձնելու հարցում: Ցավոք սրտի, ոչ մեկս դա չի տեսնում: Անկեղծ պիտի ասեմ, ես չեմ հետևում ԱԺ աշխատանքներին: Այն, ինչ կատարվում է ԱԺ-ում, անընդունելի է: Այն ինչ այնտեղ է տիրում առաջին օրից, ուղղակի կապ չունի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հետ: մեկը մյուսին անդադար մեղադրելու այդ շղթայից դուրս չգալը հղի է ծանրագույն հետևանքներով»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: