Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում 

44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Սարյանը ոտքը կորցնելուց հետո էլ, անգամ, չի կորցրել կյանքի գույները

Հասարակություն

Արցախի Հանրապետության քաղաքացի Սամվել Սարյանը պատերազմի լուրը լսելուն պես շտապեց կամավորագրվելու՝ հայրենիքի պաշտպանության: Նա նույն կերպ վարվեց նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ: Իսկ այսօր վիրավորում ստացած Սամվելը, ինչի հետևանքով կորցրել է ոտքը, իր կենսուրախ տեսանյութերով մոտիվացնում է իր պես վիրավորում ստացած տղաներին, որ չկոմպլեքսավորվեն պատերազմի հետևանքով ստացած իրենց վիրավորումներից:

«Ես Արցախում եմ բնակվում և աշխատում, սեպտեմբերի 20-ին գործուղվեցի Հայաստան, որ ամսի 27-ին պետք է հետ գնայի Արցախ, ու ստացա պատերազմի մասին լուրը: Ընտանիքիս թողեցի Երևանում ու գնացի կամավորագրվելու, Ստեփանակերտից ինքս գնեցի զինվորական համազգեստս և շարժվեցի դեպի դիրքեր»,- պատմում է Սամվելը:

Նա պատերազմ մեկնելիս խուճապի չէր մատնվել, արդեն գիտեր ամեն ինչ, Ապրիլյան պատերազմին էլ նույն կերպ վարվեց. «Երբ Ապրիլյան պատերազմը սկսվեց, ես 1 տարի էր, ինչ ծառայությունս ավարտել էի, ուսանող էի, այդ ժամանակ էլ շտապեցի կամավորագրվելու և վնասեցի հենց այն ոտքս, որն այսօր կորցրել եմ: Նույն հատվածը վնասվեց, բայց այնքան էլ խորը չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Սամվելը իր զինակիցների հետ առաջին իսկ օրվանից եղել է Մատաղիսի դիրքերում, որտեղ մնացել են մինչև հոկտեմբերի 13-ը: Հենց Մատաղիսում էլ Սամվելը շրջափակման մեջ է հայտնվել. «4 օր եղել ենք շրջափակման մեջ: Մեր թիկունքը այլևս մերը չէր, Թալիշից մեզ վրա էին կրակում, փորձում եին հարձակվել: Մի կերպ սարերով, ձորերով փորձել ենք դուրս գալ շրջափակումից»,- ասաց նա:

Վերջինս պատմեց, որ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ սկզբում հույս ունեին փրկվելու, սակայն, հետո, այդ հույսն էլ մարեց. «Մի պահ եկավ, որ դադարեցինք հավատալ մեր փրկվելուն, քանի որ մի պահ հասկացանք, որ մարդ առանց ջուր 3 օրից ավել չի կարող ապրել: Մեզ մոտ ոչ ուտելիք ունեինք, ոչ ջուր, լավ է գոնե շատ ծխախոտ ունեինք, որը ամեն վայրկյան ծխում էինք՝ քաղցը հագեցնելու»,- վերհիշելով պատմում է Սամվելը:

Շրջափակման մեջ հայտնվածները ունեին 2 տարբերակ՝ կամ այդպես մնալ շրջափակման մեջ, կամ էլ ռիսկի դիմել՝ ելքեր փնտրելու. իհարկե նրանք ընտրեցին երկրորդ տարբերակը. «Ռիսկի դիմեցինք ու անտառում ելքեր փնտրեցինք, չգիտեինք՝ մեր մի քայլը դնելիս մեր առաջ թուրք կհայտնվի, թե՞ ոչ, սակայն դա մեր աչքին էլ չէր էլ երևում, էնքան կորուստ ունեինք: Մեծ դժվարությամբ անտառից դուրս եկանք, ու տղերքը եկան մեր հետևից»,- նշեց նա:

Սամվելն ասաց, որ շրջափակման օրերին նախընտրել է տուն չզանգահարել, իսկ այդ ընթացքում տանեցիներին ասել են, թե Սամվելն այլևս չկա. «Անհանգիստ էի, միանգամից զանգահարեցի տուն՝ հայտնելու, որ ողջ եմ, ամեն ինչ կարգին է»,- ասաց նա:

Նա վիրավորում է ստացել հոկտեմբերի 13-ին, 17 հոգին զոհվել են, իսկ 6-ը՝ վիրավորվել, նրանցից ամենածանրը Սամվելի վիճակն էր. «Երբ վիրավորվեցի, չէի պատկերացնում ընդհանրապես, որ ինձ դուրս կբերեն այդտեղից: Լավ է՝ ուշագնաց չեմ եղել, գիտակցությունս տեղն է եղել, այլապես... տղերքը եկան ինձ օգնության: Շտապօգնության մեքենան շատ արագ էր ընթանում, կրակահերթի տակ էինք, ու կարիք էր լինում մեքենան կանգնեցնելու, մի քանի րոպեն մեկ ինձ հանում էին մեքենայից, գցում գետնին, նորից բարձրացնում ավտոմեքենայի մեջ: Ողջ ճանապարհին զարմացել եմ, թե ինչպե՞ս որևէ կրակոց չի դիպչել մեզ»,- ծիծաղելով վերհիշում է Սամվելը:

Սամվելն ասում է, որ չի սիրում, երբ իրեն հերոս են անվանում, ինքը հերոս չէ. «Հերոսները այն տղերքն են, որոնք զոհվել են, իրենք իրենց ամենաթանկն են տվել՝ կյանքը: Հերոս են նաև այն տղերքը, որոնք վիրավորներին են օգնել, եթե տղերքը չլինեին՝ ես չէի փրկվի»,- ասաց նա:

Նա ասաց, որ իրենք, ի սկզբանե, հավատացել են իրենց հաղթանակին և մարտի դաշտում իրենց միակ ոգեշնչող ուժը եղել են 18-20 տարեկան ժամկետային զինծառայող տղաները:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց իր մեջ այդ ուժն ու կամքը, ինչին էլ ի պատասխան ասաց. «Ճիշտն ասած, ես էլ եմ ինձ այդ հարցը շատ անգամ տվել, չգիտեմ, երևի պատերազմը փոխեց ինձ, որովհետեև կյանքս երկու մասի է բաժանվել՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո: Փորձում եմ գնահատել ամեն ինչը, փորձում եմ ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին որ հիմա կամ: Տեսանյութերն էլ, որոնք որ նկարում եմ, մուտիվացիոն բնույթ են կրում, քանի որ մեր տղաներից շատերը կան, որ պռոթեզ չեն ուզում կրել, կոպլեքսավորվում են: Տեսանյութով ցույց եմ տալիս, որ կարելի է այդ ընթացքը հաղթահարել և որ կյանքը շարունակվում է»,- եզրափակեց Սամվելը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար
Ամենադիտված