Թալիբները հայտարարել են կանոնավոր բանակ ստեղծելու իրենց մտադրության մասին
Աշխարհ«Թալիբանը» դիտարկում է «մոտ ժամանակներս» Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը, հաղորդում է Tolo News-ը:
Այս հայտարարությամբ հանդես է եկել հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիխուդդինան:
Օգոստոսին, Իսլամական Հանրապետությունից ամերիկյան ռազմական կոնտինգենտի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավեցին բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները և հայտարարեցին քսանամյա պատերազմի ավարտի մասին: Սեպտեմբերի սկզբին թալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմի մասին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մատնանշել է Աֆղանստանում ԱՄՆ անհաջողությունների մեղավորին: