Տավուշի հատվածում իրականացվող «սահմանազատումը» մարդկանց անվտանգության, իրավունքների կոպիտ խախտում է. Թաթոյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2)  Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 

Փաշինյանը վստահեցնում է՝ աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ կկարողանա պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամում չարաշահումներ գտնել

Քաղաքական

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, թե պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմանդրամի գումարների ճակատագիրը մտահոգության տեղիք էր տվել:

Նա հիշեցրեց՝ պետք է աուդիտ կատարվեր ու հասարակությանը հաշվետվություն ներկայացվեր, սակայն մինչ օրս չի ներկայացվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հայտարարություն, որի բովանդակությունը երաշխավորում է՝ հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակված  գումարների վատնումներ չեն եղել, որից հետո, այո, որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ ու իրականացնել աուդիտ:

«Որպես Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ես տեղյակ եմ, որ աշխատանքներն արվել ու ամփոփվել են, հիմա չեմ կարող ասել՝ հրապարակվել են, թե չէ, բայց գիտեմ, որ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը, ինչ ասել է հիմնդարմի հոգաբարձուների խուրհուրդը», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ համոզված է, որ եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի աշխարհի ամենահայտնի ու ամենավստահելի  աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չաշաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում:

Մամիջանյանը հիշեցրեց, թե հրապարակում է եղել, որ գումարները ծախսվել են ռազմական ուղղությամբ:

Նա ասաց, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձաժողովի ստեղծում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այդ ընթացքում գումարված միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության ու ոլորտների ընտրության հետ կապված:

«Այդ շրջանում առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետո, որ պետական բյուջեում գումարներ չկային ու այդ գումարը ծախսվել է թոշակների, աշխատավարձերի ու այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այն ծախսերը, որի մասին խոսեց Մամիջանյանը, ըստ ամենայնի, թյուրըմբռնման արդյունք է:

«Կառավարույթյունը երբեք չի ասել, թե հիմանդրամի միջոցները ծախսվել են ռազմական նպատակներով: Կառավարությունն ասել է, որ պատերազմական շրջանում իրականացվել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար: Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական կարիքներ, տնտեսական կարիքներ, սոցիալական կարիքներ ու այդպես շարունակ։ Կառավարությունը հենց այդ կարիքները հոգալու համար է գումար հատկացրել, այդ 100 միլիարդի մեջ 52 միլիարդը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացած ավելի քան 50 միլիարդը եղել է պետական բյուջեի միջոցներից, հետևաբար, չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվեր, եթե, ինչպես դուք եք ասում, պետական բյուջեւմ միջոցներ չլինեին։ Իսկ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, աուդիտը դա կհրապարակի: Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ, բացի իմ ասածից, կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև այլ բան տեղի չի ունեցել ու տեղի ունենալ չէր կարող», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոգին հաղթել է «դուխ»-ին, ժողովուրդը կազատագրվի այս նվաստացումից, հոգևոր ՀՀ-ի հաղթանակը կքնելու ենք (տեսանյութ)Իշխանություններին խոհեմության կոչ կանեի. Ասպրամ ԿրպեյանՏավուշի հատվածում իրականացվող «սահմանազատումը» մարդկանց անվտանգության, իրավունքների կոպիտ խախտում է. Թաթոյան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին (տեսանյութ)Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ ՍրապիոնյանԲագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան«Շատ շուտով». Վարդան Ղուկասյանը լուսանկար է տեղադրելՄերը այս իշխանության հակառակն է, իրենք ատելություն են ներարկել, հերիք է, կասեցնելու ենք այդ ընթացքըԱյս շարժումը 2018-ի հետ որևէ աղերս չունի, չկա նմանություն. մենք տարալուծում ենք բաժանարար գծերը (տեսանյութ)Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Լիբանանում տեղի է ունեցել «Ո՛չ Հանձնողական Քաղաքականությանը» խորագրով նստացույց (լուսանկարներ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը գալիս է Երևան (օր 2) Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը. Բագրատ ՍրբազանՄայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինչքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԱյս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին
Ամենադիտված