Ռուսաստանի դեմ պայքարը պետք է լինի ՄԱԿ-ի նստաշրջանի առաջնահերթությունը․ Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ «ռուսական ագրեսիային» հակազդելը և Դոնբասում ու Ղրիմում մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ՄԱԿ-ի նստաշրջանի առաջնահերթությունը:
«Աբդուլլահ Շահիդի հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանությունը, Ղրիմի ռազմականացման կանխումը և ռուսական ագրեսիային հակազդելը պետք է լինի UNGA76- ի առաջնահերթությունը», - գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում:
Բացի այդ՝ Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպմանը Զելենսկին նաև Շահիդին է ներկայացրել Ղրիմյան պլատֆորմի գագաթնաժողովի արդյունքները և վստահություն հայտնել, որ այս նախաձեռնության վերջնական նպատակին հասնելը Ղրիմի վերադարձն է Կիևի վերահսկողության ներքո: