Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները
Աշխարհ![Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները](/timthumb.php?src=disc/16-04-24/b9f5f4fbd21af05bb1455518fee18a86.jpg&w=780)
Միացյալ Նահանգները (ԱՄՆ) չի ստանձնի «մարտական դեր», ինչպես ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Դա բոլորովին այլ կռիվ է: ԱՄՆ-ը մարտական դեր չի ստանձնի Ուկրաինայի պատերազմում»,- ասել է Քիրբին։
Այսպես է Քիրբին պատասխանել Զելենսկու քննադատությանը, ով դժգոհել էր ԱՄՆ-ի կողմից Իսրայելի տարածքի ակտիվ պաշտպանությունից։
![](banners/armflix.jpg)