Ամերիկայում խնդրել են վերադարձնել ստրկությունը
ԱՄՆՄիսսուրիի ամերիկյան Park Hill South ավագ դպրոցի աշակերտները ստորագրահավաք են կազմակերպել՝ ստրկության վերադարձի պահանջով, գրում է The Kansas City Star-ը:
Որոշ երեխաների ծնողներ դիմում են ուղարկել իրավապահ մարմիններին՝ խնդրանքով՝ պատժել ստորագրահավաքի հեղինակներին: Դպրոցի ղեկավարությունը չի հայտնում միջադեպի մանրամասները:
«Այնուամենայնիվ, ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք արձագանքել ենք այս գործին և չենք հանդուրժի խտրականությունը», - ասել է շրջանի մամուլի քարտուղար Նիկոլ Քիրբին: Իր հերթին, ուսումնական հաստատության տնօրեն Քերի Հերրենը անընդունելի է համարել ռասիստական հայտարարությունները: Նա նշել է, որ միջոցառումը լուրջ ազդեցություն ունեցավ ինչպես աշխատակիցների, այնպես էլ ուսանողների վրա:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը ստորագրեց հրամանագիր, որով վերացվեց ստրկությունը Միացյալ Նահանգներում 1862 թվականին։ Այն ամրապնդվեց 1863 թվականի ազատագրման հռչակագրով: Սա վերջապես ամրագրվեց 1865 թվականի փետրվարի 1-ի Ամերիկայի Սահմանադրության 13-րդ հոդվածի փոփոխությամբ, սակայն նահանգների մեկ քառորդը այն չվավերացրին: Ֆորմալ առումով՝ Միսիսիպին վերջինն էր դա արել՝ 2013 թվականին: